Loading...

Articles

Ինչ հագուստով է պետք դիմավորել օձի տարին

Լիանա
Author:
Լիանա
20:43, Monday, 10 December, 2012
Ինչ հագուստով է պետք դիմավորել օձի տարին
    

Շուտով Ամանորն է, և վիշապի տարին պատրաստվում է իրավունքները վայր դնել՝ իր տեղ զիջելով օձի տարվան։ Մարդկանց մեծ մասը տոնական սեղանի և բնակարանի ճաշացանկի և զարդարման հարցերից զատ արդեն մտահոգվում է, թե ինչպիսի հագուստ պետք է կրել Ամանորի գիշերը, որպեսզի արժանանա օձի «բարեհաճությանը»։


    

Շատերը գտնում են որ ամանորյա գիշերը ճիշտ ընտրված հագուստ կրելու դեպքում, տարին անպայման հաջող կլինի իրենց համար, գրում է Italia-ru.com-ը։


    

Մասնագետների պնդմամբ, կապ չունի, թե ինչ ոճի զգեստ եք կրելու. կարևորն այն է, որպեսզի հագուստը լինի կիպ, մարմինն ընդգծող և իհարկե դրանում պետք է գերակշռի օձային թեման՝ սողունային պրիտներն ու թեփուկները։


    

    

Բացի այդ պետք է հաշվի առնել, որ օձը շատ է սիրում կերպարանափոխվել, ուստի տոնական երեկոյի ընթացքում պետք է փորձել հետևել նրա օրինակին։ Իսկ ինչ վերաբերում է հագուստների գույներին, ապա նախապատվությունը պետք է տալ սևին, կապույտին, մոխրագույնին, կանաչին և փայլուն այլ զգեստներին, որոնք պետք է դիմացից կարճ լինեն, իսկ հետից՝ երկար։

Իսկ տղամարդկանց դեպքում խորհուրդ է տվում նախապատվությունը տալ բնական կաշվից կարված իրերին և նախշազարդ վերնաշապիկներին։

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1384 | 0 | 0
Facebook