Loading...

Articles

Պետք չէ ձգտել կատարելության

Լիանա
Author:
Լիանա
23:11, Friday, 17 May, 2013
Պետք չէ ձգտել կատարելության
     Մարդը նման է չհղկված ալմաստի որին հղկում է կյանքը դարձնելով ադամանդ կամ ապակի: Թե ինչ կդառնա մեզանից յուրաքանչյուրը կորոշվի միայն մեր մահից հետո, կախված նրանից, թե մարդիկ ինչ կխոսեն մեր հետևից: Շատերն ասում են, որ մեռնողի հետևից լավն են խոսում, այլ ոչ թե վատը. Սուտ է, մեռնողի հետևից միայն ճիշտ են խոսում: Մարդիկ գիտեն, որ հողն իրենց խոսքերը տեղ չի հասցնում ի տարբերություն այս կյանքում ապրող դավաճան մարդկանց, ովքեր ամեն վայրկյան ձգտում են վնաս պատճառել միմյանց….Ահա այսպես մենք ապրում ենք` ձգտելով ամեն վայրկյան հղկվել ու լինել լավը: Բայց բոլորի մոտ չէ, որ այդ ստացվում է: Ոմանք ի ծնե լինելով ադամանդ ձգտում են դառնալ ալմաստ, չզգալով թե ինչ սխալ են գործում: Ինչքան կարճ է մեր անցած ճանապարհը, այնքան շատ են մեր գործած սխալները: Ամեն մարդ էլ իր կյանքում սխալներ է գործում և հանդիպում անհաջողությունների հենց այդ անհաջողություններ էլ օգնում են մեզ հասնել նորանոր հաջողությունների: Վերջինիս հասնելու համար պետք է լինել ՄԱՐԴ և չձգտել կատարելության, պետք է միշտ հիշել, որ ամեն ինչի ձգտողը ոչնչի չի հասնի…Պետք է ձգտել ունենալ ոչ թե փող, այլ` ունենալ շատ ընկերներ ովքեր կօգնեն քեզ նվաճել բարձրունքներ, հղկվել այս կյանքում ու դառնալ փայլող ադամանդ…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4920 | 0 | 0
Facebook