Loading...

Articles

Հաղթանակի օրը Վանաձորում

23:21, Friday, 09 May, 2014
     Մայիսի 9-ը եռակի տոն է, քանի որ միևնույն ժամանակ կատարվեցին 3 նշանակալից և ճակատագրական իրադարձություններ` Սովետական միության հաղթանակը, Շուշիի ազատագրումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումը:
     Մայիսյան հաղթանակի ոգով տոգորված մարդիկ հավաքվել էին Վանաձորի Հայքի հրապարակում: Այնտեղ էին նաև վետերանները, ովքեր մեկ անգամ ևս հիշեցին պատերազմի բովով անցած տարիները և երկար սպասված հաղթանակը: Այնուհետև ժողովուրդը հասարակական տրանսպորտներով Հայքի հրապարակից շարժվեց դեպի Հաղթանակի հուշարձան, որտեղ տիրում էր տոնական տրամադրություն: Ավագ և կրտսեր սերունդի ներկայացուցիչները նույնիսկ զինվորական զգեստներ հագած փոքրիկները եկել էին գլուխ խոնարհելու պատերազմում զոհված մարտիկների և իրենց կյանքը չխնայած հայորդիների առջև:
     Սկզբում Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Վահան քահանա Ազարյանը կատարեց հոգեհանգստի արարողություն, որից հետո իրենց ելույթներով հանդես եկան Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Տեր Վահան քահանա Ազարյանը և վետերանների խորհրդի նախագահ պարոն Խաչատրյանը: Նրանք իրենց շնորհավորական խոսքը հղեցին Հայրենական պատերազմի վետերաններին ու ազատամարտիկներին: Այնուհետև հայտարարվեց լռության րոպե և տեղի ունեցավ ծաղկեպսակների ու ծաղիկների դրման արարողություն, որին հաջորդեց զինավարժությունը: Վերջում հանդես եկան պարային համույթները և անհատ կատարողները:
Մեր ապագա փոքրիկ զինվորը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4647 | 0 | 0
Facebook