Loading...

Articles

Օրակա՞ն, թե՞ օրեկան

22:57, Friday, 09 May, 2014
     Լսել եմ, որ որոշել եք այլևս չասել «օրԵկան», «ամսԵկան»: Այո', ճիշտ էլ արել եք. չէ՞որ դրանք սխալ բառաձևեր են: Ուրեմն սովորում ենք կամ էլ վերհիշում, որ ճիշտ ձևերն են` «օրական» (օր + ական), «ամսական» (ամիս+ական): Դուք հիմա կասեք` բայց տարԵկան է, ոչ թե տարական: Գաղտնիք չկա, այն բաղկացած է տարի+ա+ական մասերից, իսկ հայերենում
     ի+ա» ե, (բարի+ա+կամ=բարեկամ)
     Օրինակներ`
     Նրանք օրական տաս օտար բառ էին սովորում:
     Ամսական գնաճը կազմում է հիսուն տոկոս:
     Տարեկան ամփոփիչ արդյունքները տպավորիչ էին: :) ) ) ) ) ) ) ) ) )
    
     P.S. Ֆեյսբուքում կարող եք հետևել իմ գրառումներին, որոնք վերաբերում են լեզվական խնդիրներին` https://www.facebook.com/arsen.vardanyan.7 կամ այստեղ` https://www.facebook.com/zanazan.zarmanazan
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
43497 | 0 | 0
Facebook