Loading...

Articles

Երջանկություն

13:40, Friday, 07 December, 2012
Երջանկություն

Դու կաս: Սիրո ժամանակը փարվել է ինձ ու խոստանում է այլևս չլքել: Քո գալուց հետո սիրո բոլոր գարունները ժպտում են, սիրո ծաղիկները բացվել են, սիրո արևները այրում են, երկինքները հոսում են: Սերդ լուսավորել է կյանքս, լցրել հույսով, անհոգությամբ, երջանկությամբ: Իմ կյանքի էություն, իմ արև, հրաշք: Ինձ համար ամեն ինչ ես դարձել: Ու ես սկսել եմ սիրել այն ամենը, ինչ կապված է քեզ հետ: Քո աչքերը կարծես սիրո գետեր, սիրո ծովեր լինեն: Նրանք հանգստության օվկիաններ են, պարզության լճեր: Շուրթերդ ` մեղր են: Ձեռքե՞րդ: Նրանք ամրության ժայռեր են, հույսի մե~ծ բեկորներ, հավատի գագաթներ: Դու՞: Քո ամբողջ էությամբ բարություն ու հույս ես ` իմ կյանքի ամեն վայրկյանն ու րոպեն սիրո էներգիայով լցնող: Դու ինձ համար կյանք ես դարձել, օդ: Երբ կողքիդ եմ, մոռանում եմ ամեն ինչի մասին: Սիրուս վերարկույի մեջ փաթաթված սիրտս շարունակ քո անունն է կրկնում: Ուզում եմ գրկել քեզ ու այլևս երբեք բաց չթողնել: Ուզում եմ նայել աչքերիդ ու խենթանալ սիրուցդ: Ուզում եմ լինես կողքիս հավերժ, հարատեև, մշտնջենավոր: Քո շնորհիվ արևոտ երջանկությունը փարվել է ինձ ու համբուրում ամբողջ ուժով: Ես սիրում եմ քեզ և այն երջանկությունը, որը դու նվիրում ես ինձ կողքիս լինելով:


    

© ՖոսՖոր Բլոգ

fosforblog.blogspot.com

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4787 | 0 | 0
Facebook