Loading...

Articles

Բաց դաս` Աշտարակի Սմբ. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի IIբ դասարանում

18:58, Monday, 28 April, 2014

Աշտարակի Սմբ. Շահազիզի անվան թիվ 2 հիմնական դպրոցի IIբ դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Կենդանիները մեր բարեկամներն են» թեմայով: Դասվար Մարգարիտա Ղազախեցյանի օգնությամբ աշակերտները թեմատիկ նկարներով, լրացուցիչ նյութերով ու տեղեկություններով պատմեցին կենդանիների տեսակների, դրանց հատկանիշների ու առանձնահատկությունների մասին:

Այնուհետև խմբային աշխատանքի միջոցով ներկայացրին ընտանի և վայրի կենդանիներին ու ընդգծեցին, որ բոլոր կենդանիներն էլ բնության մի մասնիկն են և կարևոր ու պիտանի են իրենց գոյությամբ:

Բաց դասին ներկա էին դպրոցի տնօրինությունը և մանկավարժները:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4592 | 0 | 0
Facebook