Loading...

Articles

Ford Transit-ը կփորձի մրցակցել Mercedes-Benz V դասի հետ (ֆոտո)

00:41, Saturday, 26 April, 2014
    
    
    
    
    
    
     Ամերիկյան Ford ընկերությունը Նյու-Յորքում ցուցադրել է շքեղ միկրոավտոբուս ընդարձակ և հարմարավետ մեքենաների սիրահարների համար: Skyliner անվամբ կոնցեպտը կառուցված է Ford Transit-ի հիմքի վրա: Սերիական արտադրության մասին ավտոարտադրողը դեռ չի նշում: Skyliner կոնցեպտի նպատակը Transit-ի նոր սերնդի հնարավորությունների ցուցադրությունն է: Այն կունենա երկու տարբերակով անվային բազա, տանիքի բարձրության երեք տարբերակ և երեք տեսակի ուժային ագրեգատներ: Միկրոավտոբուսի սրահում կան ընդամենը չորս նստելատեղեր, որոնք հնարավոր է շարժել և պտտել յուրաքանչյուր ուղղությամբ, նույնիսկ սմարթֆոնում տեղադրված հատուկ հավելվածի օգնությամբ: Skyliner-ի սրահը պատրաստված է կաշվից, իսկ հատակը` բնական փայտից: Կոնցեպտի սրահում տեղադրված է 52 դյույմանոց մոնիտոր ֆիլմերի դիտման համար, սեղան՝ բանակցությունների համար, արբանյակային հեռուստատեսության սիստեմ, բար և մեդիա-պահեստ, որում կարող են պահպանվել մոտ 300 ֆիլմեր: Ավելի մանրամասն տվյալներ և մեքենայի նկարները դիտելու համար կարող եք անցնել այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20
    
    
     ----Մեքենայի բոլոր նկարները դիտելու համար անցեք այս հղումով՝ http://avtoashxarh.com/news/897/2014-04-20----
    
    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3410 | 0 | 0
Facebook