Loading...

Articles

Բեմադրություն նվիրված 1915 թ – ի Հայկական Ցեղասպանությանը

01:38, Thursday, 10 April, 2014
     Բեմադրությունը նվիրված է 1915 թ – ի Հայկական Ցեղասպանության թեմային: Այն իր մեջ ներառում է հայ ժողովրդի մեծագույն ցավն ու տառապանքը: Սակայն, բեմադրությունն առանձնանում է նրանով, որ ունի ոչ թե տրտունջ ու տառապանք միայն, այլ նաև ունի պահանջատիրական բնույթ, այն բողոք է կույր ու խուլ աշխարհին ուղղված, ունի լավատեսական վերջաբան, որտեղ երևում է հայի ապրելու ցանկությունն ու գոյատևման պայքարի տենչը: Ներկայացումը բաղկացած է 6 մասից, որոնք օղակվելով ստեղծում են մեկ ամբողջական ու կուռ սյուժե: Այն հիմնված է պարային էլեմենտների վրա, համեմված երաժշտական մոտիվներով և դերասանական արտահայտչամիջոցներով: Լուսային էֆֆեկտներ օգտագործելու միջոցով ստեղծվել են գեղագիտական տեսանկյունից հետաքրքիր տեսարաններ, որոնք, սյուժեի հետ միասին, կառուցել են ամբողջական գեղեցիկ պատկեր:
     Յուրաքանչուր հայ պետք է դիտի այս ներկայացումը
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3505 | 0 | 0
Facebook