Հարցազրույցների շարք շարունակվում է
22:34, Sunday, 15 April, 2012
Բարև Ձեզ հարգելի Ընթերցողներ:Այսօր իմ զրուցակիցն է ARMENIAN FOOTBALL NATIONAL TEAM (OFFICIAL PAGE) խմբի մոդերատոր, ամենաակտիվ,գործունյա և նվիրյալ անդամ Հերմինա Մխիթարյանը: Ողջույն Հերմինա:Շնորհավորում եմ մեզ բոլորիս ևս մեկ նոր Ֆան ակումբի ձևավորման կապակցությամբ:Ճիշտ է դեռևս չկա Ֆան ակումբը ,բայց հիմնադիր Դենիս Սարգսյանի հետ զրույցից պարզ դարձավ ,որ մոտ ապագայում այն կսկսի գործել: Բարև Ձեզ:Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար և կցանկանայի միանալ Ձեր շնորհավորանքներին:Սա ևս մեկ կարևոր քայլ է Հայկական ֆուտբոլում: Որպես նախաբան կցանկանայի իմանալ թե ինչպես և ում "դրդմամբ",հորդորով կամ խորհրդով եք հայտնվել այս խմբում: Ես այս խումբ մտել եմ սեփական կամքով,առանց որևէ դրդման կամ հորդորի(ժպտում է):Իմ այստեղ հայտնվելու առաջին իսկ րոպեից, ինձ շատ ջերմ ընդունելության արժանացրին և կարող եմ ասել ,որ այստեղ հավաքված են շատ մեծ թվով սրտացավ մարդիք ,որոնց շնորհիվ էլ այս խումբն օր օրի ավելի է ծաղկում: Գիտեմ ,որ խմբում մոտ 35000 անդամ կա:Եթե փորձեիք դասակարգում կատարել, Ձեզ որ թիվը կհամապատասխաներ: Երևի թե առաջին տասնյակում:(կրկին ժպտում է) Իսկ ինչ նպատակներ է հետապնդում Ձեր խումբը: Ինչպես նշել է մեր հիմնադիրը մենք ստեղծելու ենք Ֆան ակումբ.ցանկանում ենք աջակցել մեր թիմին ամեն ինչով:Ունենք բազում ծրագրեր երկրպագության հետ կապված ,բայց դեռևս չենք ուզում բացել բոլոր չակերտները: Գաղտնիք է: Ո'չ:Ավելի ճիշտ կլինի ասել անակնկալ: Ինչ սպասելիքներ ունեք մեր թիմից մոտ ապագայում: Առաջին հերթին անկալում ենք որակյալ խաղ.իսկ ինչպես բազմիցս նշել է մեր թիմի մարզիչ Վ.Մինասյանը, որակյան և կայուն խաղը իր հետ կբերի արդյունքներ:Մենք հուսով ենք ,որ մեր տղաները լավ խաղ են ցուցդադրելու ,իսկ եթե ինչ-որ բան չստացվի ,ապա միևնույնն է` մենք նրանց հետ ենք: Ինչ կասեք Արասի և Նորայրի մասին: Նրանք երկուսն էլ հիանալի տղաներ և ֆուտբոլիստներ են:Արասն, արդեն իսկ կարելի է ասել, մերվել է մեր թիմին և լավ հարաբերությունների մեջ է բոլորի հետ, իսկ Նորայրը հայրենասեր տղա է և ամեն ինչ կանի մեր թիմին օգնելու համար: Երկու խոսք Ֆաֆ-ի մասին: Նրանք մեծ գործ են անում և ծանր ու հաճելի բեռ են վերցրել իրենց վրա:Մենք նույն հոժարությամբ պատրաստ ենք կրել այդ ծանրությունը:Ի վերջո բոլորիս նպատակն մեկն է ,բայց հասնելու մեր ուղիներն են տարբեր: Շնորհակալություն բազմաբովանդակ զրույցի համար,հաջողություն: Ես նույնպես շնորհակալ եմ,միշտ պատրաստ եմ,հաջողություն: |
Like
1
Dislike
0
4064 | 0 | 1 | 0