Խնդրում ենք սպասել...

Հոդվածներ

Հարցազրույցների շարք շարունակվում է

DAVID
Հեղինակ`
DAVID
22:34, կիրակի, 15 ապրիլի, 2012 թ.
Հարցազրույցների շարք շարունակվում է
     Բարև Ձեզ հարգելի Ընթերցողներ:Այսօր իմ զրուցակիցն է ARMENIAN FOOTBALL NATIONAL TEAM (OFFICIAL PAGE) խմբի մոդերատոր, ամենաակտիվ,գործունյա և նվիրյալ անդամ Հերմինա Մխիթարյանը:
     Ողջույն Հերմինա:Շնորհավորում եմ մեզ բոլորիս ևս մեկ նոր Ֆան ակումբի ձևավորման կապակցությամբ:Ճիշտ է դեռևս չկա Ֆան ակումբը ,բայց հիմնադիր Դենիս Սարգսյանի հետ զրույցից պարզ դարձավ ,որ մոտ ապագայում այն կսկսի գործել:
    

     Բարև Ձեզ:Շնորհակալ եմ բարեմաղթանքների համար և կցանկանայի միանալ Ձեր շնորհավորանքներին:Սա ևս մեկ կարևոր քայլ է Հայկական ֆուտբոլում:
    
     Որպես նախաբան կցանկանայի իմանալ թե ինչպես և ում "դրդմամբ",հորդորով կամ խորհրդով եք հայտնվել այս խմբում:
    
     Ես այս խումբ մտել եմ սեփական կամքով,առանց որևէ դրդման կամ հորդորի(ժպտում է):Իմ այստեղ հայտնվելու առաջին իսկ րոպեից, ինձ շատ ջերմ ընդունելության արժանացրին և կարող եմ ասել ,որ այստեղ հավաքված են շատ մեծ թվով սրտացավ մարդիք ,որոնց շնորհիվ էլ այս խումբն օր օրի ավելի է ծաղկում:
     Գիտեմ ,որ խմբում մոտ 35000 անդամ կա:Եթե փորձեիք դասակարգում կատարել, Ձեզ որ թիվը կհամապատասխաներ:
    
     Երևի թե առաջին տասնյակում:(կրկին ժպտում է)
    
     Իսկ ինչ նպատակներ է հետապնդում Ձեր խումբը:
    

     Ինչպես նշել է մեր հիմնադիրը մենք ստեղծելու ենք Ֆան ակումբ.ցանկանում ենք աջակցել մեր թիմին ամեն ինչով:Ունենք բազում ծրագրեր երկրպագության հետ կապված ,բայց դեռևս չենք ուզում բացել բոլոր չակերտները:
    
     Գաղտնիք է:
    

     Ո'չ:Ավելի ճիշտ կլինի ասել անակնկալ:
    
     Ինչ սպասելիքներ ունեք մեր թիմից մոտ ապագայում:
    

     Առաջին հերթին անկալում ենք որակյալ խաղ.իսկ ինչպես բազմիցս նշել է մեր թիմի մարզիչ Վ.Մինասյանը, որակյան և կայուն խաղը իր հետ կբերի արդյունքներ:Մենք հուսով ենք ,որ մեր տղաները լավ խաղ են ցուցդադրելու ,իսկ եթե ինչ-որ բան չստացվի ,ապա միևնույնն է` մենք նրանց հետ ենք:
    
     Ինչ կասեք Արասի և Նորայրի մասին:
    

     Նրանք երկուսն էլ հիանալի տղաներ և ֆուտբոլիստներ են:Արասն, արդեն իսկ կարելի է ասել, մերվել է մեր թիմին և լավ հարաբերությունների մեջ է բոլորի հետ, իսկ Նորայրը հայրենասեր տղա է և ամեն ինչ կանի մեր թիմին օգնելու համար:
    
     Երկու խոսք Ֆաֆ-ի մասին:
    

     Նրանք մեծ գործ են անում և ծանր ու հաճելի բեռ են վերցրել իրենց վրա:Մենք նույն հոժարությամբ պատրաստ ենք կրել այդ ծանրությունը:Ի վերջո բոլորիս նպատակն մեկն է ,բայց հասնելու մեր ուղիներն են տարբեր:
     Շնորհակալություն բազմաբովանդակ զրույցի համար,հաջողություն:
     Ես նույնպես շնորհակալ եմ,միշտ պատրաստ եմ,հաջողություն:
Առաջխաղացնել այս նյութը
Նյութը հրապարակվել է Մամուլի խոսնակի շրջանակներում:
Գրանցվի՛ր և հրապարակի՛ր քո հոդվածները:
Հավանել
1
Չհավանել
0
4052 | 0 | 0
Facebook