Loading...

Articles

''Time'' ֆիլմ 0 դրամով

Studio Bach
Author:
Studio Bach
15:49, Saturday, 25 January, 2014
     Ռեժիսոր՝Անդրանիկ Տոնոյան, Օպերատոր՝Կարեն Վարդանյան, Սցենարիստ՝ Աստղիկ Դերձյան հենց նրանց շնորհիվ կայացավ ֆիլմը: Աստղիկ Դերձյանը գրում է ֆիլմի սցենարը, իսկ պրոդյուսերական և օպերատորական աշխատանքները հանձն է առնում Կարեն Վարդանյանը: «Երեքով համախմբվեցինք և գտանք այն մարդկանց, ովքեր կանգնեցին մեր կողքին», -նշում է երիտասարդ ռեժիսորը և հավելում, - «Քասթինգ անցկացվեց, որին շատերն էին մասնակցում, և ընտրեցինք գլխավոր կերպարներին՝ Գարիկ Միքայելյանին և Նունե Ղարիբյանին»: «Ժամանակ» ֆիլմի մոտ 30 րոպեն արդեն նկարահանվել է, իսկ հիմնական նկարահանումները կավարտվեն շուրջ 3 ամսից: Ֆիլմը վերնագրվել է «Ժամանակ»: Այն կյանքի ժամերի մասին է: «Թեկուզ իմանանք մեր ապագան, պիտի վայելենք ներկայի ամեն ժամը», -նշում է ռեժիսորը: Ռեժիսորն ասում է՝ իրենք ոչ մի հովանավոր չեն փնտրել, ոչ մեկին չեն դիմել նկարահանումներին աջակցելու համար: Նույնիսկ շատերը մինչև հիմա զարմանում են, թե ինչպես կարող են մարդիկ առանց ֆինանսավորման գալ նկարահանման հրապարակ: Ռեժիսորն ասում է, որ ֆիլմի հանդեպ հետաքրքրություն արդեն կա, ու իրենք ողջ հասույթը հատկացնելու են Խարբերդի մանկատանը:
Source: anews.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1814 | 0 | 0
Facebook