Loading...

Articles

Գերեզմանատունը ծառայում է որպես ավտոլվացման կետ:

Թու Մո
Author:
Թու Մո
23:28, Monday, 12 November, 2012
Գերեզմանատունը ծառայում է որպես ավտոլվացման կետ:
     Մի շարք տաքսու վարորդներ Նորքի գերեզմանատան մուտքը վերածել են ավտոլվացման կետի:Հարգելի վարորդներ, եթե չունեք գումար, ապա ձեր մեքենաները լվացեք ձեր իսկ բակերում:Հուշաղբյուրը գերեզմանատան այցելուների համար է:Աղբյուրից ջուր են խմում, այլ ոչ թե մեքենաների կեղտոտ կտորները թրջում: Հարգելի ոստիկանապետ, դիմում եմ ձեզ խնդրանքով՝ Խնդրում եմ արագաչափ և տեսախցիկ տեղադրել, ինչպես նաև գիշերային հերթապահություն սահմանել Նորքի գերեզմանատան տարածքում ա.Գյուրջյան փողոցով մեքենաներն շատ արագ են սլանում, բախումներն անպակաս են : բ.Գերեզմանատան մուտքը վերածվել է ավտոլվացման կետի, իսկ նրա հարակից տարածքի մի մասը՝բնական կարիքները հոգալու գոտիի: գ.Գիշերային ժամերին այստեղ չեն դադարում մեքենաների հոսքերը, իսկ առավոտյան ականատեսն ենք դառնում օգտագործած ներարկիչների և այլն: Սպասում եմ Ձեր արձագանքին:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4180 | 0 | 0
Facebook