Loading...

Articles

Ձեզ կարգի հրավիրեք ժողովուրդը Ձեր ծաղրածուն չէ

Թու Մո
Author:
Թու Մո
16:19, Monday, 12 November, 2012
Ձեզ կարգի հրավիրեք ժողովուրդը Ձեր ծաղրածուն չէ
     Հարգելի հայրենակիցներ, կոչ եմ անում փոր չթափել ու չկռվել իրարու հետ ՀԱԿ, ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ԱԻՄ ... կուսակցությունների համար: Նրանց համար դուք ծաղրածուներ եք: Շուտով նախագահական ընտրություններն են: Մեր երկիրը մեր ձեռքերում է, ո՞ւմ ենք ձայն տալու, ո՞ւմ ենք ընտրելու: Մեր երկիրը մեր տունն է, յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր երկրի խնդիրները մեր տան, ընտանիքի խնդիրներն են: Միասին լուծենք մեր ընտանիքի, հայրենիքի առաջ ծառացած խնդիրները: Եկեք ոչ ասենք աղքատությանը, ոչ ասենք կոռուպցիային և անբարոյականությանը, եկեք ապրենք մեր ազգին վայել՝ հպարտ ու ազնիվ: Միասնաբար ելնենք մեր երկիրը կազմաքանդող թշնամու դեմ, ոչ ասենք հայի անունը պղծող չինովնիկներին: Դուռ մի բացեք իբր սոց. հարցում իրականացնող կուսակցական ակտիվիստների առաջ: Նրանք «Եհովայի վկա» աղանդների նման լցնելու են ձեր ուղեղը երազներով: Եկեք խնդրին լուրջ մոտենանք: Ամենքս այս խնդիրը քննարկենք մեր տան ներսում և տանք հային վայել լուծում: ՀԻՇԵՔ «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, Մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում, Բայց մեզ էլ գիտենք - Մեզ հայ են ասում, ԵՎ ինչո՞ւ պիտի չհպարտանանք, Կանք...պիտի լինենք ...Ու դեռ շատանանք»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4473 | 2 | 0
Facebook