Loading...

Articles

Ես Stan եմ (Մաս 3)

Lx9 999
Author:
Lx9 999
12:08, Thursday, 19 December, 2013
     Ես Stan եմ, որովհետև հասկանում եմ Էմինեմի երգերը ամբողջ խորությամբ: Շատ այլ ռեփերներ կան, որոնք երգում են փողի, սպանությունների, կողոպուտների և նման կեղտոտ երևույթների մասին: Ես որոշեցի լսել Էմինեմ հենց նրա երգերի բովանդակության համար, քանի որ նա երգում է այն ամենի մասին ինչի միջով նա ստիպված է եղել անցնել, երգում է իր ընտանիքի, աղջկա, մոր մասին: Դա ինձ ստիպեց լսել և հարգել նրան, որպես ՄԱՐԴ: Շատերն են ասում, որ ցանակնում են ունենալ այնպիսի կյանք ինչպիսին ունի հիմա նա: Իսկ դուք հարցրել եք ձեզ կարող եք անցնել այն ամենի միջով ինչով ստիպված է եղել անցնել նա անցյալում: Առաջին երգը, որ լսեցի "Ass Like That"-ն էր: Դա ինձ սպիպում էր կարծիք կազմել Էմինեմի մասին միայն վատը, կարծեցի, որ նա մի հղփացած մարդ է, ում միայն հետաքրքրում է անընդհատ գումար վաստակելը: Իմ կարծիքը այդպիսին մնաց, դեռ շատ երկար ժամանակ, բայց ես զգում էի, որ նա այնպիսին չէ ինչպիսին ինձ է թվում: Սկսեցի ավելի ու ավելի խորանալ նրա կյաքնի պատմության մեջ: Լսելով "Mockingbird"-ը ես հասկացա, որ բացի փողից նա ունի իր համար այս աշխարհում ամենաթանկ մեկին իր աղջկան, ում համար նա պատրաստ է ամեն ինչի:
     Նրա կերպարներից (Evil, B-Rabbit, Slim Shady, Eminem, Marshall Mathers, White guy from D12) սկսեցի կարևորել ինձ ավելի հոգեհարազատ մեկին: Դա Slim Shady-ին էր: Բառեր չեմ գտնում նույնիսկ նկարագրելու, թե ինչ եմ զգում լսելով Shady-ին: Այդ ոճը ինձ ավելի գրավեց: Նա ստացավ այդ կերպարը թմրանյութեր օգտագործելուց հետո, և ինքն էլ է խոստովանում, որ սկսել է օգտագործել այն, երբ սկսել է երգել դրանց մասին: Նրանք ովքեր համարում են իրենց
     «Stan» (չակերտավոր), պարզապես նյարդայնացնող են: Ինքն ճանաչել եմ մի չակերտավոր Stan-ի, ում դուր էր գալիս միայն Էմինեմի արտաքինը, բայց նա չգիտեր նույնիսկ նրա տարիքը: Իմանալով դա նա պարզապես հիասթափվեց (նույնիսկ չհասկացա, թե ինչ կար այդտեղ վատ զգալու), այնպես կարծես ինքը երբեք չի մեծանալու: Դա շատ վիրավորական էր: Իսկ ես և բոլոր իսկական Stan-երը իմանալով թեկուզ Էմինեմի կյանքի մութ կողմերը, հասկանում ենք, որ նա մեկն է ով ցանակոանում է ցույց տալ մարդկանց իր արվեստը, իր հոգեկան աշխարհը: Նա մարդ է, ով արժանի է հարգանքի, և ստանում է այն Stan-երի կողմից:
     Այն ինչ հիմա կասեմ, վերաբերվում է Hater-ին: Հարգելի Hater-ներ մինչ Էմինեմին վիրավորելը, ու անպատվելը մտածեք, թե ինչի եք հասել կյանքում դուք և ինչի է հասել նա հիմա:
     Շնորհակալություն ընթերցելու համար.............
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3510 | 7 | 0
Facebook