Loading...

Articles

ինչի հասա 20 տարում.

karen
Author:
karen
11:30, Monday, 09 December, 2013
    
  • Начало переписки: суббота

  •     
    Karen Ak

    Անունս Էդո ա. 20 տարեկան եմ: Երբ 14 տարեկան էի, զգացի, որ աղջիկները ինձ չեն հետաքրքրում: Էդ տարիքի ընկերներս խոսում էին աղջիկներից, աղջիկների հետ սեքսից, բայց էդ թեմաները ինձ խորթ էին, որովհետև……. Սկզբում մտածում էի՝ կանցնի կամ էլ նորմալ բան ա, կարող ա շրջապատս ա աննոռմալ, թե չէ իմ պես տղան ինչ պրոբլեմ պտի ունենա: Անցան օրեր, ամիսներ ու ոչ մի բան չփոխվավ: Հետո սկսամ մտածել բուժվելու մասին, չէի ջոկում՝ ինչ ա կատարվում: Անցավ էլի մի քանի ամիս ու հասկացա, որ կյանքում էրեխեք ու ընտանիք չեմ ունենա, էն պլանները, որ ունեի, էն երազանքները ապագայի հետ կապված էլ չկան, չեն կարա ըլնեն, որովհետև ես աղջիկներին չեմ սիրում, ավելի ճիշտ չեմ կարա սիրեմ, էդ ինձնից վեր ա, ինձնից ավելի ուժեղ: Ու էն գլխավոր հարցը, որի պատասխանը չգտամ 20 տարում, ինչի համար: Ինչու-ի պատասխանը իմ համար գաղտնի ա մինչև հիմա, գիտեմ, որ գաղտնի կմնա մինչև վերջ, որովհետև էդ հարցը պատասխան չունի: Ոչ մի պատասխան չի կարա արդարացնի էն ցավը, որ զգացել ա 15 տարեկան տղան, երբ հասկացավ, թե ինքը ով ա, ու ինչ են ասում իրա նմաններին: Իմ էդ բացահայտումը մնաց գաղտնի, որովհետև իմ պես տղան չէր կարա գ***կ ըլներ: Չես կարա ընգերոջդ ասես, բացատրես, որ դու չես ընտրում քո ով ըլնելը, որ էդ քո հնարավորության սահմաններից դուրս ա, ինքը ոնց որ լուբոյը քեզ չի հասկանա ու չի ընդունի, որովհետև դաժե դու քեզ չես հասկանում ու ընդունում: 20 տարվա մեջ հասկացա, որ տղան, որ սիրում ա տղային, միշտ չի, որ ղզիկ ա կամ գ**թ, որ էդ տղաների մեջ ավելի տղամարդկություն կա, քան մյուսների: Իմ տեսքն ու պահվածքը ենթադրությունների տեղիք չեն տալիս, որովհետև սիրել տղու – բ*զ ըլնել չի նշանակում:

    Մի անգամ կարդացի, որ մենք իրար գտնում ենք ոչ թե ինչ-որ նշաններով, այլ աչքերով, որովհետև էն ցավը, որ զգացել ենք, մնում ա մեր աչքերում…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3283 | 0 | 0
Facebook