Ցանկանում եմ դիմել, խորհուրդ տալ, հորդորել բոլոր ուսանողներին:
Թույլ մի տվեք ոտնահարեն ձեր իրավունքները: Այսօր ինքս ականատեսն եղա այն միջադեպին, որը խորին ցավում եմ ընդունում: Ոչ՛, ավելի ճիշտ չեմ կարողանում ընդունել: Ինձ համար ցավալի է լինել իրավաբան, սովորել իրավագիտություն, և ստիպված լռել ու հանդուրժել այն հանգամանքը, որ դասախոսը, այն էլ իրավագետ դասախոսը, փորձում է ոտնահարել իրավունքներս... Ինչպե՞ս կարելի է ուսանողին ստիպել քննություն հանձնել լեկցիայի բառերով...Յուրաքանչյուր ոք ինքը պետք է կառուցի իր խոսքը. իրավաբանն իր կայուն ու կոնկրետ խոսքը պետք է ունենա: Ստիպել պատմել լեկցիայի բառերով, նշանակում է ստիպել անգիր սովորե՞՞՞՞լ...դա դնենք մի կողմ: Լարվել ուսանողի դեմ, թե ինչ է վերջինս ապացուցում է, որ այն ինչ պատմում է, լեկցիայից է սովորե՞լ...Ժխտել սեփական լեկցիա՞ն...Լարվել ուսանողի դեմ, ու դրա հետևանքով ցածր նշանակել...Ի՞նչպես կարելի է ... Եթե մենք պարտավորված լինելով, ներկա լինել դասերին, կատարել նշումներ, գրել լեկցիան, պատասխանել հարցերին, լինել ակտիվ, հարգել դասախոսին....կատարում ենք մեր պարտավորությունները, ապա ԴՈՒ՛Ք, որոշ դասախոսներ, բարի եղեք հարգել մեր իրավունքները: Ոչ ոք չի ցանկանում ստանալ մագիստրոսի կոչում նման պայմաններում...Նյարդայնանալով, փորձելով մեղմ, կեղծ լինել, թե ինչ է դասախոսը հանկարծ չլարվի, անգիր սովորել առանց այն էլ սխալ լեկցիան, և ոչ թե սեփական շարահյուսությունն ունենա՞՞՞լ...Սա ինչ մեթոդ է...Եթե չեք կարողանում դասավանդել, ուրեմն մի դասավանդեք, զիջեք ձեր կոչումը դասավանդող դասախոսներին...
Եզրափակելով խոսքս, դիմում եմ Ձե՛զ, նման ձևով դասավանդող դասախոսներ...Վերջ տվեք, բավական է...