Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

5 սխալ, որից պետք է խուսափել խոսքի մեջ

IRina
Author:
IRina
10:06, Thursday, 28 November, 2013

Շփման ունակությունն անընդհատ պետք է զարգացնել ու կատարելագործել։ Որքան հետաքրքիր լինի ձեզ հետ շփվելը, այնքան ավելի մեծ հնարավորություններ կբացվեն։ Բայց ցանկալի զրուցակից լինելու համար հետաքրքրությունների բազմազանությունից ու գեղեցիկ խոսքից բացի մի փոքր էլ զսպվածություն է անհրաժեշտ՝ որոշ սխալներից խուսափելու համար։ Ահա դրանցից հիմնականները.

1. Պարծենկոտություն

Ոմանք վստահ են, որ պարծենալով նոր մեքենայով կամ մեծ շահույթով, տպավորություն կգործեն շրջապատի վրա։ Մասամբ սա ճիշտ է։ Դրանք տպավորություն կթողնեն, բայց ոչ այն, ինչ սպասում էին։ Երբ ինչ-որ մեկը գիտակցաբար փորձում է բարձրացնել իրեն, անմիջապես աչքի է զարնում, եւ որպես կանոն այդպիսի ջանքերը միանգամայն հակառակ ազդեցություն են ունենում։

2. Չափազանց շատ խորհուրդներ

Բոլորն էլ սիրում են խորհուրդ տալ։ Զարմանալի բան չկա։ Երբ ինչ-որ մեկը ձեզ իր խնդիրներն է պատմում, առաջինը մտածում եք նրան աջակցելու, ձեր տեսակետն արտահայտելու, փորձով կիսվելու մասին, սակայն երբեմն մարդ պարզապես արտահայտվելու ցանկություն է ունենում։ Սովորեք խուսափել մեկնաբանություններից, եթե զգում ենք, որ դրանք կարող են ավելորդ լինել։ Սովորաբար մարդիկ իրենք են խորհուրդ հարցնում, եթե դրա կարիքն իրոք ունեն։

3. «Իսկ ես… իսկ ինձ… իսկ ինձ մոտ…»

Կան մարդիկ, ովքեր միայն մի թեմա կարող են քննարկել՝ շատ սիրելի սեփական անձը։ Ցանկացած խոսակցություն նրանք շրջում են իրենց մասին մենախոսության։ Դա նյարդայնացում է։ Ահա ձեզ տհաճ զրուցակցի պիտակ պարգեւող մի քանի միջոց.

ա) Անվերջ ընդհատում եք զրուցակցին «Դա դեռ ի՜նչ է, այ Շարունակությունը այստեղ
    

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5011 | 0 | 0
Facebook