Loading...

Articles

Պատմության արահետներով

18:44, Tuesday, 26 November, 2013

18.11-22.11 դպրոցում կատարվեց Պատմություն և Հասարակագիտություն առարկաների դրվաքծի ուսումնասիրություն, որի շրջանակներում դպրոցում
     իրականացվեցին մի շարք միջոցառումներ. VIԱ դասարանը այցելեց Երևանի պատմության թանգարան, VI Բ դասարանը հրապարակեց պաստառներ նվիրված Հայոց պատմությանը, VIII դասարանի աշակերտների ջանքերով դպրոցում ստեղծվեց Պատմության անկյուն, IX դասարանի աշակերտների ջանքերով իրականացվեց «Երեխայի իրավունքներն ու պարտականությունները» ուսումնական ծրագիրը: Այս միջոցառումներն ամփոփվեցին «Մենք պատմության կերտողներն ենք» խորագիրը կրող միջոցառման շրջանակներում, որի ընթացքում մրցույթ վիկտորինայի շրջանակներում միմյանց հետ մրցեցին ՙ «Արքայից արքա» և «Հայ զինվոր» թիմերը, «Մեր քաղաքը» խաղ-մրցույթի միջոցով աշակերտները ստուգեցին իրենց գիտելիքները մեր մայրաքաղաքի մասին: Մեր դպրոցի շնորհաշատ աշակերտները ներկայացան նաև իրենց արվեստով՝ նվագով ու պարով: Միջոցառումն ամփոփվեց պատվոգրերի շնորհմամբ. Հայոց պատմություն առարկայից հայտարարված մրցույթում լավագույն աշխատանքների հեղինակներին, հաղթող թիմին, ինչպես նաև «Երեխայի իրավունքներն ու պարտականությունները» ուսումնական ծրագրի հեղինակներին:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3504 | 0 | 0
Facebook