Ինչու՞ եք չարացել մարդիկ…/պոեզիա/
19:35, Tuesday, 05 November, 2013
Լույսից կուրացած և հույսից հոգնած, Եվ այս տարիքից արդեն չարացած, արդեն ծերացած, Հարբել եմ նորից, հարբել եմ ցավից, Հարբել եմ կյանքի մատուցած հացից: Ախ, այն սուրբ հացից, որ կրակի մեջ մխում է նորից, Ծխում է նորից… Եվ նորից ծխում, Վիշտս փաթաթել գլանակի մեջ ծխում եմ նորից: Իսկ գազանները արյունից հարբած, Նայում են ապշած, վախով, զարմացած: Հարբում եմ նորից, հարբում եմ ցավից, Հարբում եմ սիրով մատուցած չարից… … Եվ նորից ձեռքս ես կարկառել եմ, Որ երջանկության գետից մի ալիք, Մի քիչ երջանկությունից որսամ, գողանամ: Հոսում է գետը երջանկության… Եվ դուք, քթներդ ուղղելով երկինք, Չեք ուզում նայել ձեր ոտքերի տակ: Եվ թե գլուխ էլ լինի ձեր ոտքերի տակ, Դուք կտրորեք, կճզմեք գլուխն այդ կորած, Բայց չէ որ արդեն դուք էլ եք կորցրել ձեր գլուխները: Հոսում է գետը երջանկության… Եվ դուք հայացքներդ ձեր իսկ ընկերոջ գրպանին հառած, Ձեր հարևանի հարսին կամ թեկուզ կահ կարասիին, Չեք նայում դուք ձեր ոտքերի տակ … դուք ձեր տակ: Նստել եք ոսկու և հաջողության սարի գագաթին, Եվ դուք ձեր սիրտը բացել եք բախտի բերմամբ շահած ձեր բախտին: Չեք տեսնում… Հոսում է գետը երջանկության… … Եվ խելակորույս վազվզել կյանքի անդաստաններում ու փնտրել գարուն, Ալեկոծ ծովի անդունդ խորքերում անվերջ կարոտել մարդկային բարուն: Ինչու± եք չարացել մարդիկ… Դուք մոռացել եք խղճուկ ձեր դերերը, Դուք մեղավոր չեք, մեղավոր են ձեր տերերը: Եվ ահաբեկված ու խելացնորհ, և ճանաչելով աշխարհը բոլոր Կարոտել կյանքում մարդկային բարուն: Շղթայված, գամված, կալանավորված մի ազատություն փնտրել, Չգտնել… Ինչու± եք մոռացել մարդիկ, Ինչու± եք կուրացել մարդիկ: Շուրջներդ նայեք, Ժպտում են մանուկները, Երկնքից երկիր փայլում են արևները, Վառում են արևները… Վառում են արևները ձեր ճակատագրերը, Արևից չորացած տերևի նման ճկվում են կրակից ձեր բարևները: Գնում եք գալիս ու բարև տալիս, Նույնիսկ այդ բարևը ձեր ավտոմատացված սրտից չի գալիս: Ինչու± եք չարացել մարդիկ… Բարևն Աստծունն է… … Հոսում է, հորդում է անմեղ արյան առուն, Անձրև է գալիս, ու ոչ թե անձրև, Այլ արցունքներն են, Ձեր իսկ ետևից ու ձեր պատճառով, Կամ էլ հանուն ձեզ: Ինչու± եք չարացել մարդիկ… Դուք մոռացել եք և արտասվելը, Ցավից հեկեկալ, արցունք թափելը, Վաղուց չեք լացել, Ու ձեր սրտերը, որ ժայռից բխող աղբյուրներ էին, Դարձել են արևից ցամաք ու ցրտից սառած Աներևույթ ու անբնական խոլ անդաստաններ: Եվ ձեր սրտերը, որ դղյակներ էին, Դարձել են արդեն հանրակացարան: Ձեր հոգիները չքնաղ վարդեր էին, Վաղուց դարձել են փշակոլոլ երկար մի կածան Մի անվերջ կածան, երկար արահետ Ձեր ներաշխարհի մութ անտառ տանող… Ինչու± եք չարացել մարդիկ… Ժպտում են մանուկները, Փայլում են արևները, Բարևն Աստծունն է… Ինչու± եք չարացել մարդիկ… © Արարատ Բայազետցի
|
Like
1
Dislike
0
5031 | 0 | 1 | 0