Идет загрузка...
Сегодня:  Пятница, 29 Марта, 2024 года

Статьи

Ինչու՞ եք չարացել մարդիկ…/պոեզիա/

Bayazetci Studio
Пресс-секретарь:
Bayazetci Studio
19:35, Вторник, 05 Ноября, 2013 года
    
Լույսից կուրացած և հույսից հոգնած,
Եվ այս տարիքից արդեն չարացած, արդեն ծերացած,
Հարբել եմ նորից, հարբել եմ ցավից,
Հարբել եմ կյանքի մատուցած հացից:
Ախ, այն սուրբ հացից, որ կրակի մեջ մխում է նորից,
Ծխում է նորից…
Եվ նորից ծխում,
Վիշտս փաթաթել գլանակի մեջ ծխում եմ նորից:
Իսկ գազանները արյունից հարբած,
Նայում են ապշած, վախով, զարմացած:
Հարբում եմ նորից, հարբում եմ ցավից,
Հարբում եմ սիրով մատուցած չարից…

    

    
Եվ նորից ձեռքս ես կարկառել եմ,
Որ երջանկության գետից մի ալիք,
Մի քիչ երջանկությունից որսամ, գողանամ:

    
Հոսում է գետը երջանկության…

    
Եվ դուք, քթներդ ուղղելով երկինք,
Չեք ուզում նայել ձեր ոտքերի տակ:
Եվ թե գլուխ էլ լինի ձեր ոտքերի տակ,
Դուք կտրորեք, կճզմեք գլուխն այդ կորած,
Բայց չէ որ արդեն դուք էլ եք կորցրել ձեր գլուխները:

    
Հոսում է գետը երջանկության…

    
Եվ դուք հայացքներդ ձեր իսկ ընկերոջ գրպանին հառած,
Ձեր հարևանի հարսին կամ թեկուզ կահ կարասիին,
Չեք նայում դուք ձեր ոտքերի տակ … դուք ձեր տակ:
Նստել եք ոսկու և հաջողության սարի գագաթին,
Եվ դուք ձեր սիրտը բացել եք բախտի բերմամբ շահած ձեր բախտին:
Չեք տեսնում…
Հոսում է գետը երջանկության…

    
    

    
Եվ խելակորույս վազվզել կյանքի անդաստաններում ու փնտրել գարուն,
Ալեկոծ ծովի անդունդ խորքերում անվերջ կարոտել մարդկային բարուն:
Ինչու± եք չարացել մարդիկ…

    
Դուք մոռացել եք խղճուկ ձեր դերերը,
Դուք մեղավոր չեք, մեղավոր են ձեր տերերը:
Եվ ահաբեկված ու խելացնորհ, և ճանաչելով աշխարհը բոլոր
Կարոտել կյանքում մարդկային բարուն:

    
Շղթայված, գամված, կալանավորված մի ազատություն փնտրել,
Չգտնել…

    
Ինչու± եք մոռացել մարդիկ,
Ինչու± եք կուրացել մարդիկ:
Շուրջներդ նայեք,
Ժպտում են մանուկները,
Երկնքից երկիր փայլում են արևները,
Վառում են արևները…

    
Վառում են արևները ձեր ճակատագրերը,
Արևից չորացած տերևի նման ճկվում են կրակից ձեր բարևները:
Գնում եք գալիս ու բարև տալիս,
Նույնիսկ այդ բարևը ձեր ավտոմատացված սրտից չի գալիս:
Ինչու± եք չարացել մարդիկ…
Բարևն Աստծունն է…

    

    
Հոսում է, հորդում է անմեղ արյան առուն,
Անձրև է գալիս, ու ոչ թե անձրև,
Այլ արցունքներն են,
Ձեր իսկ ետևից ու ձեր պատճառով,
Կամ էլ հանուն ձեզ:
Ինչու± եք չարացել մարդիկ…

    
Դուք մոռացել եք և արտասվելը,
Ցավից հեկեկալ, արցունք թափելը,
Վաղուց չեք լացել,
Ու ձեր սրտերը, որ ժայռից բխող աղբյուրներ էին,
Դարձել են արևից ցամաք ու ցրտից սառած
Աներևույթ ու անբնական խոլ անդաստաններ:
Եվ ձեր սրտերը, որ դղյակներ էին,
Դարձել են արդեն հանրակացարան:
Ձեր հոգիները չքնաղ վարդեր էին,
Վաղուց դարձել են փշակոլոլ երկար մի կածան
Մի անվերջ կածան, երկար արահետ
Ձեր ներաշխարհի մութ անտառ տանող…

    
Ինչու± եք չարացել մարդիկ…
Ժպտում են մանուկները,
     Փայլում են արևները,
Բարևն Աստծունն է…

    
Ինչու± եք չարացել մարդիկ…

    
    
© Արարատ Բայազետցի
Продвижение этого поста
Статья опубликована в проекте Пресс-секретарь.
Зарегистрируйтесь и опубликуйте свои статьи.
Нравится
1
Не нравится
0
4998 | 0 | 0
Facebook