Loading...

Articles

Փաշինյանի կողմնակիցների նոր ժարգոնը - «Լյովիկս ուտես»

19:52, Thursday, 25 October, 2012
Փաշինյանի կողմնակիցների նոր ժարգոնը - «Լյովիկս ուտես»
     Հայ Ազգային Կոնգրեսի երկու առաջատար գործիչների՝ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Զուրաբյանի միջև առաջացած տարաձայնություններն այնքան են խորացել, որ սկսել են լուրջ ազդեցություն ունենալ նաև նրանց կողմնակիցների փոխհարաբերությունների վրա: Ինչպես հայտնի է, մինչ վերջին շրջանը այդ մրցակցությունն արտահայտվում էր միայն լրատվական դաշտում և Facebook սոցիալական ցանցում: Սակայն արդեն երկու օր է, ինչ նախկին «տեղեկատվական պայքարը» վերաճել է անձնական թշնամության և անգամ քաշքշոցի պատճառ դառնալ: Թերևս այդ է պատճառը, որ Փաշինյանի կողմանկիցների լեքսիկոնում իհայտ են եկել հայհոյանքի նոր ձևեր: «Լյովիկս ուտես», «Լյովիկս տեսնես», «թոռոմած Լյովիկ»… ահա Փաշինյանին սատարողների լեքսիկոնի թարմացումները: Իսկ ցավալին այն է, որ քաղաքական պայքարի այսպիսի տոնը կամաց-կամաց դուրս է գալիս ՀԱԿ-ի շրջանակներից և դառնում ամբողջ հանրության «սեփականությունը»:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5870 | 0 | 0
Facebook