Loading...

Articles

Ընտրություններ

12:06, Tuesday, 22 October, 2013
     Հ. 120 հիմն դպրոցում հերթական անգամ անցկացվեց աշակերտական խորհրդի նախագահի ընտրություն: Սեպտեմբերի սկզբին տնօրեն Գ. Հայրապետյանի կողմից հրավիրվեց ընդհանուր ժողով, որին մասնակցում էին դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները: Նրանց ներկայացվեց աշակերտական խորհրդի կանոնադրությունը: Ձևավորվեցին
     դասարանական խորհուրդներ, ապա` աշակերտական խորհուրդ: Ստեղծված ընտրական հանձնախումբը Աշոտ Մկրյանի նախագահությամբ կազմակերպեց ընտրությունների ողջ ընթացքը. ընտրողների ցուցակների կազմում, թեկնածուների առաջադրում և գրանցում, նախընտրական քարոզչություն (պաստառներ, բուկլետներ), քվեարկություն և ընտրությունների արդյունքների հաշվում: Ընտրություններն ընթացան կազմակերպված: Աշակերտներից յուրաքանչյուրը ցուցաբերեց պատասխանատու և գիտակից մոտեցում: Այս ամբողջ գործընթացը քաղաքացիական հասարակություն ձևավորելու նպատակ էր հետապնդում: Այս օրը դպրոցի 6-9-րդ դասարանցիները, անձը հաստատող փաստաթղթերով ներկայանալով դպրոց, միայն աշակերտ չէին, այլ իրենց ինքնավարությունը ստեղծող ապագա «քաղաքացիներ»:
     Քվեարկության արդյունքում աշակերտական խորհրդի նախագահ դարձավ Էլինա Հարությունյանը:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1927 | 0 | 0
Facebook