Loading...

Articles

Սառը երջանկություն

18:38, Tuesday, 08 October, 2013

Չես պատկերացնի, բայց արդեն մոռացել էի, թե ինչպես են մարդիկ տխրում: Այնքան երջանիկ եմ: Անսահման: Ուզում եմ գոռալ, որ բոլորն էլ իմանան երջանկությանս մասին: Այլևս չեմ ուզում ձյուն գա, չեմ ուզում քամին թակի պատուհանս, արև եմ ուզում, ջերմ և ժպտացող արև:
     Ես իսկապես հավատում եմ, որ ես հիմա կուղղվեմ: Չեմ տխրի միայն նրա համար, որ իմ և քո երազանքներն էլ չեն համընկնում: Ես չեմ ուզում, որ դու իմանաս իմ երազանքների մասին: Եթե մի ժամանակ ես չէի հավատում հրաշքների, չունեի երազանքներ, հիմա ես երևի այն միակն եմ, որ հավատում է նույնիսկ անհնարիին:
     Սառել են փողոցները, ամպերն ինչ-որ խոժոռ հայացք են նետել դեպի աստղերը, և աստղերը արտասվում են, արևը մոռացել է մեր մասին, իսկ ե՞ս...Ես չեմ նկատում ոչինչ: Ես ընկել եմ երազանքների մեջ և չեմ էլ փորձում այնտեղից դուրս գալ: Այնտեղ ես երջանիկ եմ, իսկ դո՞ւ...Դու այնտեղ չկաս: Ես էլ չեմ երազում քո մասին: Ես անտարբեր եմ դարձել: Ես սառն եմ, շատ սառը:
     Չմոռանաս, որ շուտով մոտենում է գարունը: Ոչ ոք չի հասկանա, թե ինչ եմ խոսում, դու էլ չես հասկանա, բայց ես սպասում եմ գարնանը, որ նորից սկսեմ ապրել: Ապրել անմնացորդ, երջանիկ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1477 | 0 | 0
Facebook