Loading...

Articles

Տեղի ունեցավ ՀՀ համայնքապետների երրորդ համաժողովը

21:20, Saturday, 05 October, 2013

Սույն թվականի հոկտեմբերի 3-5 -ը ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ ՀՀ գյուղական համայնքների երրորդ համաժողովը, որին մասնակցեցին ՀՀ մարզերի մարզպետները, յուրաքանչյուր մարզի տարածաշրջանից երկու համայնքապետ և երկու ավագանի: Համաժողովին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը` ներկայացնելով գյուղատնտեսական քաղաքականությունը, օրենսդրական բացերը և անհրաժեշտ փոփոխությունները: Գյուղատնտեսության վիճակը, խնդիրները և ընթացիկ տարվա միտումները թեմայով հանդես եկավ ՀՀ գյուղնախարարության աշխատակազմի գյուղատնտեսության զարգացման վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը: Ելույթ ունեցավ նաև Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Գագիկ Խաչատրյանը: Քննարկվեցին նաև գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման, շուկայական հնարավորությունների ընդլայման, չօգտագործված հողերը շրջանառության մեջ ներառելու և գյուղատնտեսության ոլորտի զարգացման խնդիրները:
     Քննարկվող թեմաներին հաջորդեցին կազմակերպված սպորտային և ինտելեկտուալ խաղեր, որոնց ընթացքում հաղթող մարզերը ստացան պատվոգրեր:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
2470 | 0 | 0
Facebook