Loading...

Articles

Ներիր Մարի /Նվիրվում է մայրիկիս /

18:32, Monday, 07 October, 2013

Ներիր Մարի, որ չկարողացա դառնալ քո երազանքների դուստրը: Ներիր նրա համար, որ երբեմն չեմ լսել քեզ, անտեսել եմ քո խոսքը: Ասում էիր, որ ես եսասեր եմ, չէիր սխալվում:
     Ամեն տարի խաբում եմ ասելով, որ կփոխվեմ: Այս տարի էլ եմ ասում: Մամ չհավատաս: Կրկին ստում եմ:
     Եվս մեկ տարի մեծացա: Արդեն ամեն բան պետք է հասկանամ: Բայց ես մեկ է մնալու եմ եղբորս ասած «դմբոն»: Թեկուզ անցնի 1000 տարի ես մնալու եմ նույնը: Իմ թերություններով և առավելություններով հանդերձ: Չեմ ուզում, որ ինձ փորձես փոխել: Դու ես ինձ այսպիսին ծնել, այսպիսին մեծացրել:
     16 տարի: Ընդհամենը: Կարծես մեկ հավեժություն ապրած լինեմ: Ամեն ապրածս վարկյանը հիշում եմ: Եվ ամեն այդ վարկյանի համար Շնորհակալ եմ քեզ: Քեզ, որ ինձ միշտ սիրել ես, օգնել, գնահատել:
     Հիշի'ր մամ երբեք չեմ ուզեցել քեզ նեղացնել: Կներես իմ բոլոր սխալների համար: Ներիր Մարի ամեն արածիս և չարածիս համար:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
2
Dislike
0
4067 | 0 | 0
Facebook