Loading...

Articles

Աշնանային մտորումներ

16:33, Sunday, 29 September, 2013

Գիշերը կրկին նրան հույս տվեց: Նա մտածում էր, որ ներելն այդքան էլ հեշտ չէ: Որ իր ոտնակոխ եղած հպարտությունը այլևս չի ուզում ձևացնել, որ իր փակ աչքերը մոռացել են անցյալի սառը հուշերը: Որ իր տարօրինակ ժպիտը դիմացինի համար հաճելի է: Նա չի արտասվում, որովհետև չի համարձակվում ցույց տալ, որ իր արծաթագույն արցունքները սառել են՝ դառնալով հավիտյան աչքերում պահված գանձեր:
     Նա ուզում էր ամբողջովին փոխվել: Ամբողջ կյանքը ներկել նարնջագույնով, իսկ պատերը թողնել սպիտակ, որ ցանկացողը չկարողանար ներս մտնել: Նա ամուր փակել էր հոգու դռները. չէր ուզում ներս թողներ անծանոթներին: Վերջին անծանոթից շատ սպիներ էին մնացել:
     Աշունը նոր է սկսվել, բայց նա արդեն երազում է ձմռան մասին, այն ակնկալիքով, որ ձմեռը կկատարի նրա անկատար երազները:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5160 | 0 | 0
Facebook