Սիսիանի հ.5 միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտները գրականության դասն ամփոփեցին դպրոցի բակում կառուցված խաչաղբյուրի մոտ: Դասի թեման «Սասնա ծռեր» էպոսն էր: Ջրի մոտ կոթողներ կանգնեցնելու սովորությունը շրջապատը հարդարելու, ճարտարապետորեն ձևավորելու և դրանք ժողովրդական տոնահանդեսների ու խաղերի հավաքատեղիներ դարձնելու գեղեցիկ և շատ հին ավանդույթ է: Դասի ամփոփման վայրը խելացիորեն էր ընտրված. ջուրն էպոսում, և ընդհանրապես, կարևոր նշանակություն ունեցող տարր է. այն սկիզբ է, կյանք, ուժ ...
»»»