Loading...

Articles

FACEBOOK Երիտասարդների կողքին Հկ

21:16, Tuesday, 10 September, 2013

«Երիտասարդների կողքին» հասարակական կազմակերպությունը կազմակերպում է միջոցառումներ` երիտասարդների հետաքրքրության շրջանակներում: Իսկ այդ շրջանակներն ընտրելու հնարավորություննը մերն է` հայ երիտասարդությանը: Իսկ երիտասարդներին անհրաժեշտ է աջակցություն, օգնություն` իրենց նպատակների իրականացման համար համապատասխան միջոցների ձեռքբերման համար: Կազմակերպության գործունեության ոլորտը բազմազան է. այն պայմանավորված է առկա խնդիրներով, որոնց լուծման ուրույն ուղիներ են փնտրում երիտասարդները: Իսկ խնդիրների լուծման առավել նպատակահարմար ուղիների որոնումը հնարավոր է միայն լայնածավալ քննարկումների արդյունքում, ինչին էլ միտված է կազմակերպության ողջ անձնակազմի աշխատանքը: «Երիտասարդների կողքին» հասարակական կազմակերպության պարագայում մեծ աջակցություն կազմակերպությունն ստանում է ԱԺ պատգամավոր Վահան Բաբայանի կողմից: Այս պարագայում երիտասարդներն իրենց զգում են ապահով` տեսնելով մարդու, ով պատրաստ է իրականություն դարձնել իրենց ցանկությունները` իրենց իսկ շահերն արտահայտելու և դրան համահայկական նշանակություն տալու համար: Հասարակական կազմակերպության կողմից հայտնում ենք Վահան Բաբայանին մեր խորին շնորհակալությունը:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4079 | 0 | 0
Facebook