Loading...

Articles

Facebook- Պատգամավոր Վահան Բաբայան

14:59, Saturday, 31 August, 2013
     Աշնան հետ մեկտեղ կարծես վերսկսվում է պատվերների ու քաղաքական դիակների ակտիվացման ժամանակաշրջանը։ Բոմժությունից խոսում է մի մարդ, ով տարիներ շարունակ տառապում է խրոնիկ հարբեցողությամբ, պարբերաբար ունենում է խնդիրներ օրենքի հետ, բազմիցս առնչվել է ԴԱՀԿ հետ, ժամանակին վտարվել է ընդդիմության շարքերից... Իհարկե, եղել են մարդիկ, ում խոսքը նույնիսկ նման խնդիրների պարագաներում (որոնք հիմնականում քաղաքական դրդապատճառներ են ունենում) կարելի է արժեքավոր համարել, սակայն վստահաբար կարող եմ փաստել, որ Սուրեն Սուրենյանցը այդ թվին չի պատկանում։
     Եթե նա համեմատականներ է անցկացնում ԵՊՀ-ի ու ցեմենտի գործարանի միջև, ապա պարտավոր է նաև հաշվի առնել, որ իր նշած ԵՊՀ-ն թանկացրել է ուսման վարձավճարները, իսկ Գագիկ Ծառուկյանը իր սեփական միջոցներով պատրաստակամություն է հայտնել աջակցելու նրա անվան հետ կապվող ԲՈւՀ-երում սովորող ուսանողներին։
     Հ.Գ. Եթե պատվիրատուները նպատակ ունեն այս կերպ հասնել արդյունքի, այսուհետ պետք է նախապատվությունը չտան էժան տարբերակներին ու քաղաքական բոմժերին։ Չնայած ամեն դեպքում ժողովուրդը այլևս նման հերյուրանքներին վաղուց չի հավատում, կարող եք շարունակել աննպատակ վատնել Ձեր միջոցները։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3688 | 0 | 0
Facebook