Հոկտեմբերի 9-11-ը Բելառուսի Հանրապետության Ազգային գեղարվեստական թանգարանում տեղի է ունենում «Հայկական համայնքների գեղարվեստական մշակույթը Ռեչ Պոսպոլիտայի տարածքում» խորագրով գիտաժողով:
ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե միջոցառման կազմակերպիչներն են Բելառուսի Հանրապետության ազգային գեղարվեստական թանգարանը եւ հայագիտական հետազոտությունների «Անիվ» կենտրոնը՝ Բելառուսում Հայաստանի Հանրապետության դեսպանության, Բելառուսի եւ Լեհաստանի մշակույթի նախարարությունների եւ Մինսկում Լեհական ինստիտուտի աջակցությամբ: »»»