Loading...

Articles

Ընդամենը մեկ ժամ

21:33, Friday, 09 June, 2023
Ընդամենը մեկ ժամ

Աշխատանքային օրվա ընթացքում շատ հոգնած մի տղամարդ, երբ երեկոյան տուն է վերադառնում, հինգ տարեկան որդուն տեսնում է տան նախամուտքի աստիճաններին նստած:

-Հայրի՛կ, - ասում է երեխան, - կարո՞ղ եմ քեզ մի բան հարցնել:

-Իհարկե՛, - պատասխանում է հայրը:

_ Դու մեկ ժամում ինչքա՞ն փող ես աշխատում:

-Բայց դա քեզ չի վերաբերում, որդիս, - պատասխանում է հայրը:

-Խնդրո՛ւմ եմ, ասա՛, - համառում է երեխան:

-Լա՛վ, եթե այդքան շատ ես ուզում, կասեմ: Մեկ ժամում ես 35 դոլար եմ աշխատում:

Երեխան ուրիշ հարց չի տալիս և տխրամած մտնում է տուն: Հետո, որոշ ժամանակ անց նորից դիմում է հորը.

-Հայրի՛կ, կարո՞ղ ես ինձ 10 դոլար պարտքով տալ:

-Ուրեմն դրա՞ համար էիր ուզում իմանալ, թե որքան եմ վաստակում: Գնա՛ սենյակդ և քնի՛ր: Ես հոգնած եմ ու տրամադրություն չունեմ այդպիսի անմիտ խնդրանքին անդրադառնալ:

Բայց մեկ ժամ անց հայրը, երբ արդեն մի քիչ թոթափել էր հոգնածությունը, ինքն իրեն նախատում է, որ երեխայի խնդրանքին կոպիտ է արձագանքել: Մեգուցե երեխան ուզում էր ինչ որ մի կարևոր բան գնել: Եվ նա որոշում է իր մեղքը քավել: Նա մտնում է փոքրիկի սենյակ և հարցնում է.

-Քնա՞ծ ես:

-Ո՛չ, հայրի՛կ, պատասխանում է երեխան:

-Ես մտափոխվել եմ: Ահա՛ քո խնդրած 10 դոլարը:

-Շնորհակալությո՜ւն, հայրի՛կ, - ուրախացած ասում է երեխան, ապա ձեռքը մտցնում է բարձի տակ և այնտեղից 25 դոլար է հանում:

Տեսնելով երեխայի պահած փողը, հայրը զարմացած հարցնում է.

-Բայց ինչո՞ւ ես 10 դոլար ուզում, երբ 25 դալար ունես: Ի՞նչ ես անելու այդքան փողը:

-Պակասը լրացա՛վ և հիմա, հայրիկ, կարո՞ղ եմ քեզանից գնել քո ժամանակից ընդամենը մեկ ժամ: Վաղը երեկոյան մեկ ժամ շուտ արի տուն: Ես շա՜տ եմ ուզում եմ քեզ հետ ճաշել:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
798 | 0 | 0
Facebook