Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է քաղաքապետարանի աջակցությամբ և «Կիլիկյան Բարեսիրական Միության» հովանավորությամբ Երևանի Նար-Դոսի անվան թիվ 14 դպրոցում սիրիահայ երեխաների համար, սիրիական ծրագրով կազմավորված հիմնական հանրակրթական դպրոցի բացմանը:
«Կիլիկյան» դպրոցում կրթություն կստանան 1-9 րդ դասարանների սիրիահայ աշակերտներ, որոնց թիվն այսօր արդեն հասնում է 220-ի: »»»