Loading...

Articles

"ԲԱ ՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՍԿՍՎԻ....."

INNA TUMANYAN
01:07, Saturday, 24 August, 2013
     Այսօր ոստիկանները լարված իրավիճակի ժամանակ հերթական անգամ ապացուցեցին, որ իրենց բնավ չի հետաքրքրում այն ինչ կատարվում է: Րոպեների ընթացքում նրանք առևանգեցին երեք տղայի և րոպեներ անց արդեն միմյանց անեկդոտներ էին պատմում հետևյալ բովանդակությամբ.''ախպեր լսի չինացին հային ասումա բա որ Հայաստան-Չինաստան պատերազմը սկսի ինչ եք անելու հայն էլ ասումա ընգեր գործ չունեք մենք ետքան թաղելու տեղ չունենք....." ու կողքից մի կին բղավեց "բա որ մենք էլ միանանք չինացիներին ու ձեզ թաղենք այ թուրքեր": Դրանից հետո երբ ամեն ինչ թվացյալ նորմալ էր և մենք մի քանի հոգով նստած էինք քաղաքապետարանի աստիճաններին փոխոստիկանապետ պարոն Օսիպյանը եկավ և ասաց, որ եթե ինքնակամ վեր չկենանք բռնի ուժով կհանի: Երբ ես նրան հարցրեցի, թե որն որ պատճառը մեր ընկերներին առևանգելու նա ասաց, որ մարդկանց ազատ տեղաշարժումը խոչընդոտելու համար են բերման ենթակել և կրկին սկսեց ինձ բացատրել առևանգել բառի իմաստը, իսկ երբ պահանջեցի իրավական ակտն ասել նա ասաց ''չէ մի իրավական ակտ լավ եք սովորել'' ու արագ իջավ ներքև: նրա իջնելուց հետո երկու ոստիկան մեր ձեռքերը բռնեցին և ասացին, որ եթե չիջնենք ձեռքերից ու ոտքերից բռնած կիջեցնեն: Խոչընդոտելով մեր ներկայացման կայացմանը նրանք ինքները հիմար ներկայացում խաղացին և կրկին անգամ ի ցույց դրեցին իրենց ցածր արժանապատվությունն ու ստրուկ լինելու մեծ ցանկությունը: Եվ վերջում հարգելի պարոն Օսիպյան մեր գրառումների ուղղագրական սխալներն ուղղելու փոխարեն աշխատեք լինել ոստիկան ով ժողովրդին պաշտպանում է վտանգից, ոչ թե ինքն է վտանգում քաղաքացու կյանքը և ետեվից գոռում..........''ես էիր ուզում արա ստացար"
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
4004 | 0 | 0
Facebook