Loading...

Articles

Ինչպե՞ս երկարեցնել թարթիչները:

Finally
Author:
Finally
15:42, Thursday, 01 August, 2013

Եթե ուզում եք մշտապես գայթակղիչ հայացք ունենալ, ուշադրություն դարձրեք Ձեր թարթիչներին, ընդ որում՝ պետք չէ անընդհատ վազել գեղեցկության սրահներ: Գործը նաև տնային պայմաններում է հնարավոր գլուխ բերել: Ահա մի քանի խորհուրդներ LN-ից:


    

1. Ձիթապտղի յուղի մի քանի կաթիլ կաթացրեք բամբակի փոքրիկ կտորի վրա ու այն դրեք թարթիչներին՝ թողնելով մոտ 5 րոպե, ապա լվացեք աչքերը գոլ ջրով: Այս գործողությունը կրկնելով 4 շաբաթ շարունակ՝ կզգաք, թե ինչպես է փոխվում թարթիչների որակը, թե ինչպես են դրանք դառնում առավել առատ ու փայլուն:


    

2. Քնելուց առաջ թարթիչների սանրիկին մի քիչ վազելին քսեք ու սանրեք թարթիչները: Կատարեք այս գործողությունը ամեն օր ու կհասնեք անհավատալի արդյունքների:


    

3. Որոշ ժամանակ հրաժարվեք թարթիչների ջարդիչից: Այն աննկատ, բայց լուրջ վնաս է հասցնում թարթիչներին ու կանխում է դրանց աճը: Փորձեք գոնե մեկ ամիս հանել այն կիրառությունից, հետո էլ առավել հազվադեպ օգտագործեք:


    

4. Е վիտամինի յուղ գնեք ու հնարավորության դեպքում ամեն օր մի քանի կաթիլ քսեք թարթիչներին: Այս վիտամինը կօգնի բարելավել թարթիչների որակն ու խտություն կհաղորդի դրանց:

Source: Krist
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
14163 | 7 | 0
Facebook