Loading...

Articles

Մի կաշառքի պատմություն

21:52, Tuesday, 23 July, 2013

Մեր երկրում, հաշվի առնելով վերջին՝ նախագահական ընտրությունները, որպես ընտրակաշառք տրվում է 5000 դրամ: Հիմա այդ 5000 դրամի շուրջ կատարենք մի փոքրիկ շրջագայություն և հասկանանք, թե մեր իշխանությունները որքան են գնահատում ՀՀ քաղաքացու յուրաքանչյուր օրը: Եթե 5000 դրամը բաժանում ենք 5 տարվա վրա՝ տարեկան ստացվում է 1000 դրամ, իսկ եթե 1000 դրամը բաժանում ենք 12 ամսվա վրա՝ ամսեկան ստացվում է մոտավոր 85 դրամ, իսկ եթե 85 դրամն ենք բաժանում 30 օրվա վրա՝ օրեկան ստացվում է մոտավոր 3 դրամ:

Համեմատության համար ասեմ, որ մեր հարևանն իր էշին տալիս է օրեկան 2 կիլոգրամ գարի, իսկ գարու կիլոգրամն էլ արժե 120 դրամ...
     Հետևությունները թողնում եմ ձեզ...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3672 | 0 | 0
Facebook