Loading...
Logo

Subscribe to the news feed

Articles

Ովքե՞ր են կառավարում աշխարհը

22:08, Friday, 11 December, 2015
Ովքե՞ր են կառավարում աշխարհը
     Մարդկությունն իր զարգացման տարբեր փուլերում տեսել է տարբեր դասակարգեր ու աշխարհակարգեր։ Ամբողջ պատմության ընթացքում միշտ էլ եղել են խմբեր կամ պետություններ, որոնք ձգտել են իշխել մյուսներին ու օգտագործել նրանց բարիքները։
     Ժամանակի ընթացքում այդ հպատակեցման ձևերը փոխվել են։ Կարելի է հստակ ասել ու փաստել, որ մինչև 20-րդ դարի կեսերը դրա միջոցը պատերազմներն էին, իսկ դրանից հետո ձևերը փոխվեցին ու դարձան ավելի կատարելագործված։ Կամ էլ, ինչպես կասեն բարեկիրթ պարոնները` «քաղաքակիրթ» ։
    
     Պետք էր ստեղծել միջոցներ, որոնց օգնությամբ մարդիկ կամ խումբ պետություններ կկարողանային իրենց ձեռքերում կենտրոնացնել մնացյալ աշխարհի ներուժը։
     Առաջին հերթին անհրաժեշտ էր դրան այնպիսի անուն տալ, որին ոչ ոք չէր համարձակվի «կպչել» ։
     Երկրորդ քայլով էլ ընտրված անունի տակ պիտի դրվեր այնպիսի գաղափար, նկարագրություն, որը կանմեղացներ այդ անունը։
     Երրորդ քայլն էլ բավականին ճկուն համակարգի մշակումն էր, որը պետք է դրվեր առաջին երկուսի տակ և այնպես աներ, որ բավարարվեր այդ խմբի կամ պետության շահն ու ցանկությունը։
    
     Շահի ու ցանկության բավարարումը, սակայն, պետք է լիներ շատ ճկուն ու թաքնված, որպեսզի այն որևէ մեկի մոտ կասկած չառաջացներ և թույլ տար, որ մարդիկ հոժարակամ ենթարկվեն այդ ծրագրին` մտածելով, որ դա հենց իրենք են անում, իրենց իսկ ցանկությամբ։
    
     Ընտրվեց թե՛ անունը, թե՛ գաղափարը և դրանց տակ հստակ քողարկվեց նպատակը։
    
     Անունը «դեմոկրատիա» էր, գաղափարը` «ժողովրդի իշխանություն», իսկ նպատակը` մարդկանց ստիպել, որպեսզի սեփական կամքով անեն այն, ինչ իրենք են ուզում։
     Կողքից էլ կցվեցին ազատ կապիտալիստական շուկան ու նման միֆեր։
    
     Այստեղ հարց է առաջանում. Ի՞նչ դեմոկրատիայի մասին է խոսքը, երբ այն առաջարկվում կամ թելադրվում է որևէ մեկի կողմից։ Սա նույնն է, թե սպիտակամորթը սևամորթին ասի «ես մարդ եմ», եթե դու էլ ես ուզում մարդ դառնալ (իսկ առավել հաճախ` դու՛, պարտավոր ես մարդ դառնալ), ուրեմն պիտի սպիտակ դառնաս։ Կամ էլ հակառակը` նույնն անի սևամորթը։
    
     Մշակելով դեմոկրատիայի ու շուկայական տնտեսության սեփական մոդելը, այն առաջարկողը թելադրում է խաղի սեփական կանոնները։ Եթե մենք մտնում ենք այդ խաղի մեջ, այնտեղ մենք խաղում ենք այնպես, ինչպես ինքը կասի։ Այսինքն, երբ մենք մտնում ենք այդ խաղի մեջ, մեր պարտությունն արդեն իսկ երաշխավորված է։
    
     Այս դեպքում կամ պետք է դուրս գալ այդ խաղից, կամ անվերջ պարտվել, կամ էլ լինել առավել խորամանկ ու համառ և այդ խաղի մեջ երբեմն – երբեմն սեփական կանոնները ներդնել…
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4619 | 0 | 0
Facebook