Loading...

Articles

Ինչպես կարելի է ձեր սեփական ժողովրդին մարդատեղ չդնել:

19:30, Tuesday, 23 July, 2013

Արդեն երեք օր է ուշադիր հետևում եմ Տրանսպորտի թանկացման վերաբերյալ բողոքի ակցիաներին: Հարգելի պատճառներով դեռ չեմ կարողացել միանալ ցուցարարներին, բայց հիացմունք եմ ապրում երբ տեսնում եմ, որ մեր ազգը կարողանում է համախմբվել և չնայած բոլոր սադրանքների՝ կարողանում է իր ձայնը լսելի դարձնել:

Ինչպիսի անտարբերություն մեր «հարգարժան» քաղաքապետի, տրանսպորտի նախարարի և այլ բարձրադիր պաշտոնյաների կողմից:

Ախր այդպես չի կարելի: «հարգելի» պաշտոնյաներ ինչպես կարելի է ձեր սեփական ժողովրդին մարդատեղ չդնել: Երեք օր շարունակ, ոչ մի պաշտոնական պատասխան, ոչ մի հանդիպում ժողովրդի հետ:

Ի՞նչ է վախենում եք սեփական ժողովրդից, թե արհամարում նրանց:

Այս ամենը վկայում է նրա մասին, որ դուք իրավունք չունեք զբաղեցնել այդպիսի պաշտոններ, երբ վախենում եք ձեր սեփական ժողովրդից կամ արհամարում նրանց:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3308 | 1 | 0
Facebook