Loading...

Articles

ՀԵՐԻՔ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՏԵՂ ԴՆԵՔ

12:23, Tuesday, 02 July, 2013
ՀԵՐԻՔ Է ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՐՏՈՖԻԼԻ ՏԵՂ ԴՆԵՔ
    
    
Վերադառնում էի աշխատանքից, Մասիսի քաղաքային ավտոբուսով: Ինչպես միշտ, վարորդը այնքան ուղևոր էր վերցրել, որ ոչ կանգնելու տեղ կար, ոչ էլ շնչելու օդ: Ու ամեն կանգառում էլի մի քանի հոգի էր վերցնում, արդեն սովորույթ դարձած խոսքերով. «ժողովուրդ ջան, լիքը տեղ կա, խտացեք»: Թե այդ լիքը տեղը նա ինչ նկատի ուներ, մարդկանց գիրկը, թե ավտոբուսի տանիքին, այդպես էլ չհասկացա: Համենայն դեպս հանդուրժելով բաղտակիցների բարեմասնությունները, 16 տեղանոց ավտոբուսում հավաքվել էինք 36 հոգով: Ճանապարհին ուղեվորներից մեկը խնդրեց որ վարորդը կանգնի, որ իջնի, մի կերպ իջնելուց հետո երիտասարդը մի քանի վարկյան անց ուշագնաց տապալվեց գետնին, մարդիք մինչև հասան, որ ուշքի բերեին երիտասարդ տղային, նա ուշագնաց հատակին ընկած ցնցվում էր, ամենայն հավանականությամբ ծանր օդի և «խտացման» հետևանքին չդիմանալով: Վարորդն էլ իջավ, ոփխանակ օգներ, 200 դրամի 50 դրամ մանրն էր ուզում տալ հատակին պարկած տղային: Մասիսում 3-4 ավտոբուս պարապուրդի վիճակում կանգնաց են, իսկ Երևանի կանգառում 100 հոգի սպասում է տրանսպորտի, իսկ ետե գալիսել է, պարտադիր կերպով 10 րոպե կանգնում է, չես հասկանում թե ինչու, արդեն 35-40 հոգի կանգնաց էլ ինչի է սպասում? Այդ ամենի հետ մեկտեղ էլ, փոխանակ մարդկանց տեղափոխման պայմանները բարելավեն, ավտոբուսներում տեսախցիկներ են տեղադրել, երևի որ նայեն ու հիանան թե ինչպես են մարդիք մեկ ոտքի վրա, կամ մեկի գիրկը նստած երթևեկում: Ու այս ամենը շարունակվում է ամեն Աստծու օր, թե ինչ են մտածում Տրանսպորտի նախարարությունում կամ այսպես կոչված «ԳԾԻ ՏԵՐԵՐԸ» պարզ է բոլորին, ՈՉԻՆՉ... Դրանց դատարկ գլուխներում միտքն անգամ դժվար ծագի: Երևի սպասում են, որ ուղևորներից մեկը կյանքին հրաժեշտ տա այդ անմարդկային ուղևորափոխադրումների հետևանքով, որ նոր ինչ որ քայլեր ձեռնարկեն, չեն գիտակցում, որ ուղևորների շարքում են նաև տարեցներ, հիվանդներ, երեխաներ և վերջ ի վերջո ՄԱՐԴ արարածը:
     Կյանքն անկանխատեսելի է, մի օր էլ իրենց ընտանիքներն ու իրենք են դառնալու իրենց իսկ ստեղծած երկրի և իրավիճակների զոհը: Թող շատ չուրախանան:
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3758 | 3 | 0
Facebook