Loading...

Articles

Աշխար΄հ, լսի΄ր մեզ.Ցեղասպանություն

14:44, Sunday, 30 June, 2013
Աշխար΄հ, լսի΄ր մեզ.Ցեղասպանություն
    
    

Ցեղասպան, այս բառն արտասանելիս ակամաից աչքիդ առաջ են գալիս ցավ, վիշտ, տառապանք, արյուն, մարդկանց ողբաձայն աղաղակներ, փրկության կոչեր:
     Իր ողջ կյանքում էլ հայը տառապել է . մեզ շատ են ցավեցրել, ճնշել, բայց մենք ուժեղ ենք, հպարտ, մեզ ոչ ոք չի կարող իր առաջ խոնարհեցնել, իր կամքը թելադրել, իր լծի տակ պահել, իրեն ենթարկեցնել:
     Այո, ունեցել ենք դավաճաններ, մինչ օրս էլ ունենք, բայց ունեցել ենք նաև այնպիսի արժանաոր քաղաքացիներ, հայրենիքի անվանի զավակներ, ովքեր իրենց արյան գնով պատրաստ են եղել հայրենիքը փրկելու: Ինչ էլ եղել է, բոլոր պատերազմներում բարոյական հաղթանակ ենք տարել, եթե պարտվել ենք, պարտությունն անգամ պատվով ենք տարել: Չէ՞ որ Հայկի սերունդն ենք, մեր նաղապապը մեզ մի ողջ երկիր է կտակել, չէ ՞ որ Աստված մեր դրախտային երկրում իջեցրեց Նոյյան տապանը, չէ ՞ որ նրա որդիների ու թոռների մազերն այս հողի վրա են ճերմակել:

Իրավունք չունենք մոռանալու մեր չքնաղ, բայց միաժամանակ հպարտ ու հզոր, խոհեմ Ծովինարին, իսկ Ծովինարը մեկը չէ, նա հայ կնոջ հավաքական կերպար է, բայց Ծովինարի հետ չպետք է մոռանալ նաև Սամվելի կռապաշտ մորը, որ հանուն մի քանի ոսկեդրամի ու պառքի պատրաստ էր ուրանալ հայրենիքը` հիշելով, որ նրա նմաններին էլ ենք ունեցել:

Ախր անհնարին է մոռանալ Տիգրան Մեծի, ծովից ծով Հայաստանի մասին, Սամվելի, Մարզպետունու ու նրանց քաջերի մասին: Ու այս ամենից հետո ինչպե ՞ս կարող եմ չհիշել այդ ոճրագործների «Մեծ Թուրանի» մասին: 1915թ-ին նրանց այդքան երկար պլանավորած սարսապելի ծրագրի ու դրա իրականացումն ու դրա հետեվանքներն մոռանալն ուղղակի անհնար է:
     Սարսապելի, ցավալի է հիշել, որ Թուրքերից շատերն իրենց բարձր պաշտոններին հասել էին Կ. Պոլսում գտնվող ազնվական հայերի շնորհիվ, իսկ այսօր այդ նույն «մարդիկ» ուրանալով ամեն ինչ, անխղճորեն, առանց առարկելու կատարում են իրենց կառավարության հրամանները:

Սկզբում հայի ուժը` տղամարդկանց, հետո` 1915թ-ի ապրիլի 24-ին` նրա գլուխը` մտավորականությանը, իսկ հետո` անօգնական մարմինը` կանանց, ծերերին ու երեխամերին: Հիանալի էր մտածված` անսխալ, գերմանական ճշտությամբ: Հենց այդ անսխալ ծրագրի արդյունքն էին մեր 1.5 միլիոն անմեղ զոհերը`

1.5 միլիոն չասված աղոթքներ,

1.5 միլիոն չբացված արշալույսներ…

Սկզբում զինաթափ են անում հայ ժողովրդին` բռնագրավելով սակավ զենքն ու զինամթերքը, բայց դա մեզ չէր խանգարում պաշտպանվել, կռվում էինք այն ամենով, ինչ ունեինք, կռվում էին անգամ կանայք:

Ինչպե ՞ս կարող են մարդ կոչվել Թալեաթի, Էնվերի, Ջեմալի, Բեհաեդդին Շաքիր բեյի նմանները: Ինչ է թե իրենց երազանքն ի կատար ածվեր և «Մեծ Թուրանը» ձքվեր Բոսֆորից Ալթայ, այնտեղ ապրողներն էլ թուրքալեզու ու մահմեդական լինեին, քայլեցին անգամ իրենց մտերիմների վրայով. Թալեաթը (Օսմանյան Թուրքիայի ներքին գործերի նախարար) Զոհրապի (մեծանուն հայ, պաստաբան, թուրքական պառլամենտի անդամ) մտերիմ ընկերներից էր, երբ պատրաստվում էր Եղեռնի ծրագիրը և Զոհրապը գիտեր դրա մասին, Թալեաթին ասում է.

- Օր մը կգա, ձեզմե հաշիվ կպահանջի:

Թալեաթը հարցնում է, թե ով պետք է այդ հաշիվը պահանջի:

Զոհրապը պատասխանում է.

- Ես` թուրքական պառլամենտի անդամս:

Այն օրը, երբ պետք է աքսորեին Զոհրապին (Զոհրապը, ինչպես գիտենք, նաև փաստաբան էր, նա միակն էր, ումից աքսորյալների ընտանիքները կարողանում էին տեղեկություն ստանալ որդու կամ ամուսնու, կամ եղբոր մասին)` Թալեաթը գնում է Զոհրապի տուն, թեյում նրա հետ, նարդի խաղում և երբ արդեն պիտի դւրս գա` գրկախառնվում է Զոհրապի հետ, սակայն այս անգամ սովորականից տարբեր, և ասում նրան. «Բարյավ մնաս»:

Աքսորյալները շատ էին` 600-ից ավելի մտավորականներ` Ռուբեն Սևակը, Դանիել Վարուժանը, Սիամանթոն, Նազարեթ Տաղավարյանը և այլոք, նրանց դաժան վախճան էր սպասվում, օսմանցիները չէին խնայում ոչինչ և ոչ ոքի:

Մի ՞թե մարու մեջ կարող է այդքան զարգացած լինել գազանը, ախր այդքա ՞ն անխղճորեն, հեշտ չէ գրեթե մի ողջ ազգ կոտորել. Ինչպե ՞ս են կարողացել ապրել իրենց կատարած ոճրագործությունից հետո, ինչպե ՞ս են կարողացել հանգիստ քնել, սարսափում եմ, այդքան անխղճություն որտեղից մարդկային պօքրիմ մարմնում, ինչպես էին կարողանում մայրեր, հայրեր կամ անմեղ երեխաներ սպանել, մի ՞թե նրանք չունեին ծնողներ կամ երեխաներ…

Հպարտ եմ այն հայ կանանցով, ովքեր իրենց ամուսիններին չդավաճանելու և իրենց` հայի անունը չպախարակելու համար ցած էին նետվում ժայռերից, ինքնասպան լինում: Հենց ա΄յս կանանց թապած արյան շնորհիվ ենք հայ կոչվում, այլ ոչ այն կանանց, որ հանուն իրենց անձի ուրացան հայրենիքը: Ինչու հայի ջինջ, կապույտ աչքերը ցավի ու տառապանքի փոշուց սևացրիք, ինչու նրա պատմության էջերում իր իսկ արյունով ցեղասպանություն գրեցիք, ինչու հայ մանուկներին որբացրիք, ախր նրանք ծնողների կարիք ունեին.մինչ օրս էլ Եղեռնից ողջ մնացած յուրաքանչյուրը ատելությամբ է խոսում թուրքերի մասին, սարսափով պատմում կատարվածը, իսկ երբ սկսում են խոսել, պատմել իրենց աչքի առայ ողջ մարդուն մորթելը, մարդկանց ողջ-ողջ թաղելը, մարդկանց ինչ-որ մահաբեր դեղեր ներերկելը, դու ինքդ չես կարողանում զսպել արցունքներդ ու զայրույթդ, իսկ վերջում, երբ ավելացնում են, որ կուզեին գեթ մեկ վայրկյանով տեսնել իրենց տունը, մանկության այգին, կամ գոնե ծնողների շիրիմներին խնկարկեին, չես կարողանում ոչինչ ասել, ախր ինչպես կոտրել արդեն իսկ փշուր-փշուր եղած սիրտը…

Իզուր չէ, որ մի բուռ ենք, բայց մեզ հայ են ասում, երբեք ոչ ոք, մի ազգ չի կարող մեզանից թողնել մեկ թանգարանային նմուշ, մեր ճանապարհը պշոտ ու քարքարոտ է եղել, բայց ստեղծել ենք անկախ Հայաստան:

Կոչ եմ անում բոլոր պանդուխտներին, ե΄տ եկեք, մեր փրկության հիմքը մեր միասնությունն է, լեզուն ու կրոնը չուրանալը, մեր մշակույթը հարգելն ու ամուր պահելը:

Ինչքան խոսքեր կային, որ պիտի ասվեին, ինչքան գործեր կային, որ պիտի արվեին, ինչքան մարդիկ կային, որ ուզում ին գոռալ, գոռալ ու ասել, որ իրենք արժանի չէին այս ճակատագրին, որ իրենք պիտի ապրեն, ապրեն ու ապացուցեն, որ Աստված արդարության կողմնակիցն է, նա մեր կողմից է, նա կօգնի մեզ, մենք հավատում ենք նրան…

Ինչքան մարդիկ կային, որ աղոթքը շուրթերին են փակել աչքերը, Տ΄եր, մենք հավատացել ենք քեզ, մենք հավատում ու շարունակելու ենք հավատալ քեզ, օգնիր հետ բերել մեր հոերը, մեր Մասիսը, մեր Պոլիսը, մեր Անին ու Դվինը, մի թող, որ հայի աչքերը արցունքով ու կարոտով նայեն իր իսկ հողին, պապերի շինած օջախներին, թեև քանդված, բայց իրենց հայ շունչը պահող եկեղեցիներին, մի΄ թող, որ հայ եկեղեցում մուսուլմանի ղուրանը կարդան, թույլ տուր, որ հայը կարողանա Շնորհալու, Նարեկացու շարականները հնչեցնել այնտեղից…

Աշխա΄րհ, օգնի΄ր մեզ, բացի΄ր աչքերդ, փորցիր 1 վայրկյան գոնե լսել 1.5 միլիոն մարդու ողբաձայն աղաղակները, կյանք աղերսող խոսքերը, փորձիր տեսնե΄լ նրա աչքերից` գետի պես հոսող արցունքները, մորից երեխաին զրկելն ու նրա իսկ աչքի առաջ երեխաին սպանելը, փորևիր զգալ այմ, ինչ զգացել է հայը, խնդրում են, փորևիր մի փոքր փարատել նրա ցավը, ընդունիր ցեղասպանությունը:

Մեր միակ հույսն ու հավատը դու ես, Տե΄ր, դու կարող ես ամեն ինչ, խնդրու΄մ եմ, ُլսի΄ր այն 1.5 միլիոնի աղոթքները, որ չհասցրեց ասվել, բացի΄ր աշխարհի աչքերն ու ականջները, թու΄յլ տուր, որ լսի մեր կանչերն ու աղաղակները…

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
5771 | 5 | 0
Facebook