Loading...

Articles

ԽՆԴՐԱՆՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

12:09, Thursday, 27 June, 2013
ԽՆԴՐԱՆՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

ԽՆԴՐԱՆՔ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՈՒ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ
     ________ (բացառություններ միշտ էլ կան) _________
    

Հարգելի մեդիադաշտում աշխատող հայրենակիցներ, անկախ նրանից դուք ինչ գործ եք անում, որքան եք վարձատրվում, ում կողմից և ինչի համար, խնդրում եմ ձեր գործն անելիս հաշվի առեք հետևյալ հանգամանքները.
     1. Դուք գործ ունեք մի հասարակության հետ, որը 70 տարի ապրել է ԽՄ երկաթե վարագույրնեի հետևում և այդքան էլ չի տիրապետում մեդիադաշտի խաղի կանոններին և չի կարող ձեր հոդվածների մեջ զանազանել ու գտնել իրեն պիտանին և մանիպուլյացիոն տեխնոլոգիաների ազդեցության տակ չընկնել:
     2. Դուք աշխատում եք մի հասարակության հետ, որն առանց այն էլ տարատեսակ դեպրեսիաների մեջ է (որի զգալի մասը ձեր շնորհիվ) ու ձեր մի փոքր աննրբանկատ հոդվածն արդեն իսկ կարող է մարդու մոտ ավելի խորը դեպրեսիա առաջացնել ու նրան ուղղել Կիևյան կամուրջ կամ էլ լավագույն դեպքում արտագաղթի (հույս կա, որ մի օր ետ կգա):
     3. Հաշվի առեք, որ դուք գործում եք նաև ինտերնետային դաշտում, իսկ այն հասանելի է արդեն իսկ 7 տարեկանից սկսած (հաշվի առնելով տառերն իմանալու ու կարդալ կարողանալու հանգամանքը): Դուք՝ ձեր պոռնոգրաֆիկ վերնագրերով, սարսափազդու հոդվածներով ու ոչ ճիշտ ուղղագրությամբ ազդում եք այդ երեխաների հոգեբանության վրա: Հաշվի առեք, որ նրանց հոգեկան համակարգը նոր է ձևավորվում ու ձեր յուրաքանչյուր անհաշվենկատ հոդված կարող է նրանց՝ որպես նորմալ մարդ ձևավորվելու վրա բավականին լուրջ ազդեցություն ունենալ:
     4. Հաշվի առեք նաև, որ դուք մեկ անգամ ընթերցող ունենալու խնդիր չեք լուծում և ձեզ պետք են մշտական ընթերցողներ, հետևաբար մի դրեք պոռնոգրաֆիկ նյութեր ու տեքստերին չհամապատասխանող գրավիչ վերնագրեր, քանի որ անձամբ ես արդեն իսկ իմ սև ցուցակում ունեմ 28 լրատվամիջոցներ, որոնց թիվն օր օրի աճում է:


     Հ.Գ. Մեր լրատվադաշտը ողողված է պոռնոգրաֆիայով, սարսափելի ու աբսուրդի հասնող կիսահում նյութերով (չնայած հասարակության զգալի մասի մոտ կա այս երևույթը): Մի առաջնորդվեք «ինչ պահանջում են, դա էլ տալիս ենք» բերանի մաստակ դարձած խոսքերով: Ոչ, արտադրողը դուք եք, դուք գոնե ձեր անունի համար արտադրեք որակյալը, որովհետև եթե դուք կովին միայն խոտ ուտել եք սովորեցնում հաստատ նա այլևս գարի չի ուտի:
     Եթե սա որևէ մեկի համար միևնույնն է, ապա ինձ համար ոչ, քանի որ ես լինելով այս փոքր բայց տաղանդավոր ազգի ներկայացուցիչ ուզում եմ մնալ այդպիսին ու պահպանել իմ ազագային դիմագիծը...

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
3385 | 0 | 0
Facebook