Loading...

Articles

Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին

09:54, Saturday, 22 June, 2013
Բաց նամակ Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանին

Մեծարգո պարոն Նախագահ,
     Այսօր ողջ հայությունը ալեկոծված է փայլուն ֆուտբոլիստ Հենրիկ Մխիթարյանի ճակատագրով:
     Միայն Դուք` ՀՀ Նախագահը կարող է ազդել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի և հայազգի գործարար Օլեգ Մկրտչյանի վրա, որպեսզի վերջապես լուծվի Հենրիկ Մխիթարյանի տեղափոխման հարցը եվրոպական բարձրակարգ ֆուտբոլային ակումբ:
     Հանրությունը կարծում է, որ մարզիկը դարձել է քրեաօլիգարխիկ համակարգի զոհ: Հասկանալի պատճառներով Հենրիկ Մխիթարյանը` մեր բոլորի սիրելի Հենոն, չի կարողանում տեղափոխվել եվրոպական ամենահայտնի և ճանաչված ակումբներից մեկը` Լիվերպուլ, ու նրա ապագան վտանգված է:
     Մի ՞թե արժի զոհ տալ հայրենասեր ֆուտբոլիստին` հանուն բիզնեսային նկրտումների ու Դանայան տակառի պես անհագուրդ ախորժակի: Վերջապես արժանապատվության խնդիր է ու երկրի վարկանիշ:
     Իսկ Հենոն երազում էր հայտնի դառնալ ու այդ ճանապարհով ավելի ճանաչելի դարձնել Հայաստանի ու հայկական ֆուտբոլը ...

Հարգանքներով Սերժ Կանայան` բազմահազար ֆուտբոլասերների անունից ...


    

    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
4291 | 0 | 0
Facebook