Loading...

Articles

աշխարհի ամենաթանկ «սլացող» տունը

17:05, Friday, 14 June, 2013
աշխարհի ամենաթանկ «սլացող» տունը
     Դուբայում վաճառքի է հանվել աշխարհի ամենաթանկ տունն անիվների վրա, որը ստեղծել է Marchi Mobile ընկերությունը։ Այն մասամբ պատրաստված է ոսկուց և ունի դղյակին հարիր հարմարություններ։
     Ինչպես նշում է Daily Mail-ը, տունը վաճառվում է 3, 1 մլն դոլարով և ունի շքեղ ննջասենյակ, բար, բուխարի, համալրված է ամենաթարմ hi-tech նորույթներով, ինչպես նաև տպավորիչ ճաշասենյակով, որը կարելի է ամբողջովին վերափոխել՝ հպվելով ընդամենը մի կոճակի։
     Լյուքս դասի փոխադրամիջոցը, որը, ի դեպ, ինքն իրեն լվանում է փոշոտ անապատներով անցնելուց հետո, մեծ հաջողություն ունի արաբ շեյխերի շրջանում։ Այն կարելի է կիրառել ընտանիքով երկարատև ճամփորդությունների, ինչպես նաև համաշխարհային աստղերի շրջագայությունների ժամանակ։
Source: tert
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
14919 | 0 | 0
Facebook