Loading...

Articles

Վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինին

23:36, Thursday, 13 June, 2013
Վաճառվել է աշխարհի ամենաթանկ գինին

2010թ նոյեմբերի 16-ին Ժնևում Christie’s աճուրդի տանը գինիների աճուրդի ընթացքում Chateau Cheval-Blanc գինու տեսակի 6 լիտրանոց շիշը վաճառվել է 304 375 դոլարով (223967 եվրո): 1947 թվականի բերքից ստացված այս գինին մինչ աճուրդը 150-250 հազար դոլար էր գնահատվում: Անանուն կոլեկցիոների անունը գաղտնի է պահվում:

Christie’s աճուրդի տանը նշում են, որ սա ռեկորդային գումար է, որը երբևիցե աճուրդներում ստացվել է գինու վաճառքից: Աճուրդի կազմակերպիչները նաև նշում են, որ վաճառված գինին, աշխարհում միակ բորդոն է, որը շշալցվել է "իմպերիալ" ֆորմատով, այսինքն 6 լիտրանոց շշով: Սոմելիեն (ֆր. sommelier), որն համտեսել է Chateau Cheval-Blanc-ը, նշել է, որ սա լավագույն գինիներից մեկն է, որ պատրաստել են Բորդոյի գինեգործները: Մինչ սա ամենաթանկ վաճառված գինին 1869 թվականի բերքից ստացված Chateau Lafite գինին էր համարվում: 2010թ հոկտեմբերին, Հոնկոնգում, Sotheby’s աճուրդում այս գինու 3 շիշը 230 հազար դոլարով էր վաճառվել:


    
    
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
5879 | 0 | 0
Facebook