Loading...

Articles

Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։

23:23, Monday, 08 April, 2024
Կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։
     Ապրիլի 10-ին ժամը 19: 00 Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվան նվիրված համերգը Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյան), Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան) և Եղվարդի Արվեստի դպրոցի երգչախմբի (գեղարվեստական ղեկավար և խմբավար Գասպար Ամիրխանյան) մասնակցությամբ։ Իրենց անկրկնելի կատարումներով հանդես կգան հայտնի մենակատարներ Բելլա Ամարյանը (մեցցո սոպրանո), Դավիթ Բաբայանցը (բարիտոն), Աշոտ Ղանթարջյանը (բաս) և երաժիշտ Բորիս Եգանյանը (ակորդեոն): Տոնական երեկոյին կհնչեն ֆրանսիացի հայտնի կոմպոզիտորների ստեղծագործությունները։ Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հովհաննես Չեքիջյանը։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
284 | 0 | 0
Facebook