Loading...

Articles

26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերում նաև հայ մասնակիցները պարզեցին դրոշ

01:00, Sunday, 11 February, 2024
26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերում նաև հայ մասնակիցները պարզեցին դրոշ
    

    
Մելանյա Սիմոնյան

2024 թվականի փետրվարի 2-ից 7-ը Շտուտգարտում տեղի ունեցան 26-րդ IKA/Խոհարարական Օլիմպիական խաղերը, որն անց է կացվում 1900թվականից` ամեն չորս տարին մեկ: Այն համախմբում է աշխարհի ամենատաղանդավոր խոհարարներին, ովքեր իրենց մասնագիտության մեջ փնտրում և գտնում են նորը և իրենց գործն ավելի շատ արվեստ են համարում: Գրեթե 125 տարի խոհարարական համաշխարհային հանրության համար կարևորագույն այս իրադարձությանը տարբեր անվանակարգերում մասնակցում էին ազգային ու երիտասարդական հավաքականներ, համայնքային, տարածաշրջանային թիմեր և անհատներ՝ ավելի քան 1200 մասնակից, այդ թվում՝ 88 թիմ և ավելի քան 520 անհատ ցուցադրողներ ընդհանուր 55 երկրներից: Օլիմպիական չեմպիոն դարձավ Ֆինլանդիայի հավաքականը, երիտասարդական թիմերի մեջ առաջինը Շվեդիան էր: Տարածաշրջանային թիմերի անվանակարգում օլիմպիական չեմպիոնը Կորեայի թիմն էր: Համայնքային թիմերից չեմպիոն դարձավ ֆիննական Compass Group և Շվեյցարիայի զինված ուժերի խոհարարական թիմերը: Ցավոք Հայաստանի հավաքականը ներկայացված չէր թիմային անվանակարգում, դրա փոխարեն ունեցանք անհատական մասնակիցներ: Առաջին հերթին գովեստի խոսքեր պետք է ասել մեր հայրենակից, նախորդ օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Մելանյա Սիմոնյանի հասցեին ու նրա «Wedding & Cake» թիմին` Վալենտինա և Քրիստինե Սարիբեկյաններին, Հասմիկ Մկրտչյանին, Կարինե Հարությունյանին, Տիգրան Սարիբեկյանին, ովքեր միաժամանակ ներկայացրեցին Հայաստանն ու Նիդերլանդները:


    

Խստապահանջ Ժյուրիի նախագահ Ֆրենկ Ուիդմանի գլխավորած IKA-ի կազմում էր 70 հոգանոց ժյուրիի խումբը: Հայ մասնակիցները տարբեր անվանակարգերում արժանացան երկու արծաթյա, երկու բրոնզե մեդալների, 4 պատվոգրի ու մեկ հավաստագրի: Մեր մասնակիցներն այս պարգևները նվաճեցին իրենց քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Մրցույթը պահանջում էր առավելագույն կենտրոնացում և մեծ գիտելիքներ: Կարևորը միայն համն ու մատուցումը չէր: Հաղթանակի հասնելու ճանապարհին ստեղծագործական ձեռքբերումներն առնվազն նույնքան են, որքան մաքրությունը, ճշտապահությունը, հիգիենան ու հոգատարությունը աշխատավայրում, որն հաշվի է առել ժյուրին:

Շնորհավորում ու Հետագա հաջողություններ ենք մաղթում բալոր հայ մասնակիցներին:


    

Հ.Գ- ՈՒզում ենք մի կուրիոզ միջադեպի ուշադրության հրավիրել: Պարգևատրման ժամանակ հաղորդավարի կողմից հնչում է մեր մասնակցի ու երկրի՝ Նիդերլանդների անունը: Սակայն պարգևին արժանացած Մելանյա Սիմոնյանը մի բան էլ կազմակերպիչների օգնությամբ բացում-պարզում է Հայաստանի դրոշը, որից հետո հաղորդավարը կարծելով շփոթմունք է մեկ անգամ էլ տալիս Նիդերլանդներ անունը: Հետո Մելանյան բացատրում է, որ նա մասնակցում է երկու երկրների կողմից:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
940 | 0 | 0
Facebook