Loading...

Articles

ՀԿԵ-ն ավարտում է 2023 թվականին նախատեսված երկաթուղային ուղու թարմացման ծրագիրը

14:47, Wednesday, 04 October, 2023
ՀԿԵ-ն ավարտում է 2023 թվականին նախատեսված երկաթուղային ուղու թարմացման ծրագիրը

«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ներդրումային ծրագրի շրջանակներում ավարտվում են 2023 թվականին նախատեսված գծերի վերանորոգումը։ Ընթացիկ տարում միջին վերանորոգմամբ թարմացվել են Շիրակի և Լոռու մարզերի, ինչպես նաև Երևանի 14, 3 կմ ճանապարհահատվածները:
     Ընդհանուր առմամբ ՀԿԵ-ի 2023 թվականի ներդրումային ծրագիրը գնահատվում է 2 մլրդ 90 մլն դրամ, որից ենթակառուցվածքային նախագծերը կազմել են 1, 8 մլրդ դրամ: Գծերի վերանորոգման համար ծախսվել է 485 մլն դրամ։ Ծրագրի շրջանակներում փոխարինվել է 18 725 կոճ, որից 15 հազարը երկաթբետոնե, մինչև 4 հազարը՝ փայտյա։ Արմավիր կայարանում փոխվել է հարթակ ժամանող ուղու բարձրությունը՝ մարդատար վագոններ նստելիս և իջնելիս ուղևորների համար ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելու նպատակով:

Այս առիթով ՀԿԵ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովը նշել է. «Ընթացիկ տարում ներդրումային միջոցների հիմնական ծավալն ուղղվել է ենթակառուցվածքի աջակցմանը և զարգացմանը, ինչն ուղղակիորեն կապված է երթևեկության անվտանգության և երկաթուղու անխափան աշխատանքի հետ։ 2023 թվականը մեր ընկերության համար լարված աշխատանքի տարի էր։ Ընդ որում, ներդրումային միջոցների հասցեական և արդյունավետ ծախսումը ՀԿԵ-ի առաջնահերթություններից է» ։

Source: railway.am
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
1
Dislike
0
233 | 0 | 0
Facebook