«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊՈԵԶԻԱՆ» ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐՈՒՄ
«Նիդերլանդական օրագրին» են հյուրընկալվել «ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրի մասնակիցները: Նրանք նիդերլանդահայերի հետ հանդիպումներ կունենան Հաագայում Abovian Centre դեկտեմբերի 10-ին ժ.16: 00 | Weesperstraat 91 հասցեում և 11-ին ժամը՝ 13։00-ին Ալմելոյի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ (Armeens Apostolische Kerk Almelo) հայկական եկեղեցու միջոցառումների սրահում:
Մասնակիցներն այս օրերին եղել են Եվրոպայի տարբեր հայկական համայնքներում, մեր պետության համեր այս դժվարին օրերին քարոզում են հայի ազատագրական ոգին ու կամքը:
Անդրանիկի կյանքի և գործնեության մասին հետաքրքիր, դեռևս հանրությանը նվազ կամ ոչ հայտնի փաստերի վերաբերյալ հրապարակային ելույթ կունենա գրող, գրականագետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարո Վարդանյանը (Երևան), իսկ թատրոնի և կինոյի արտիստ, ասմունքող Ջիվան Սար-Սարգսյանը (Վանաձոր) այն կհամեմի հայ հանճարների ստեղծագործությունների կատարումներով: Նրանց ուղեկցում է «ԻՆՏԵՐԿԱՊ ԲՀԿ» -ի հիմնադիր նախագահ Նորայր Զուլոյանը (Վանաձոր), վերջինիս անմիջական ջանքերով է Հայաստանից Նիդերլանդներ տեղափոխվել Ասենի Հայոց ցեղասպանության առաջին հուշարձանը:
«ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՊՈԵԶԻԱ» ծրագրի մասնակիցները որպես «Տարվա լավագույն մշակութային միջոցառումների կազմակերպիչներ» պարգևատրվեցին «Նիդերլանդական օրագրի» մրցանակներով:
https://niderlandakan.livejournal.com/547887.html
https://www.nidoragir.com/2022/12/blog-post_12.html