Loading...

Articles

Բրյուսովը մեր զգուշացրած սպասվող վտանգների մի փոքր հատվածն է․ Աշոտ Անդրեասյան

20:33, Wednesday, 12 October, 2022
Բրյուսովը մեր զգուշացրած սպասվող վտանգների մի փոքր հատվածն է․ Աշոտ Անդրեասյան
    
Հաղթանակի Սերունդ շարժման առաջնորդ Աշոտ Անդրեասյանը գրում է․
    
     Երբ ասում ենք, որ հայրենիք ենք կորցնում, արժեքներ ենք կորցնում, մշակույթ ենք կորցնում, հող ենք կորցնում, փողոց դուրս եկեք, բողոքի ակցիաներ արեք, սեղմե՛ք դավաճանին, բոլոր հնարավոր տարբերակներով ինքնակազմակերպվեք, համախմբված և պահանջատեր եղեք, բոլորդ Ձեր առօրյա և անձնական գործերով եք լինում, на последок էլ ասում եք, էս ո՞վ են էս աթոռի կռիվ անող նախկին թալանչիները։
Հիմա մի էնպիսի աժիոտաժ ա սկսել ՝ Բրյուսովն են փակում։
Երիտասարդնե՛ր, համալսարականնե՛ր, հայրենակիցնե՛ր, ուսանողնե՛ր, փակում են, վաճառում են, կործանում են հայրենիքը, Գորիս-Կապան մայրուղին, հայրենասիրությունը, փակում են Ձեր շնչելու օդը, փակում են այն, ինչ հնարավոր է։
Ի՞նչ Բրյուսովի մասին է խոսքը։
Բրյուսովը մեր զգուշացրած սպասվող վտանգների մի փոքր հատվածն է։
Այո՛, վաղն էլ Ձեր տան մուտքն են փակելու և տալու են թուրքին կամ նրանց շահը սպասարկող «հայ» եղբայրներին։
Ամբողջը պետք է ահագնանա, ամբողջը պետք է փոխի։
Ամբողջ է պետք դառնալ փրկելու համար Բրյուսովը, Ջերմուկը, Գորիսը, Կապանը և ամենը։
Դարձե՛ք ամբողջ, ժամանակը արդեն գնացել է։
Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
482 | 0 | 0
Facebook