Loading...

Articles

Հայկական համերգ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում

12:42, Sunday, 19 June, 2022
Հայկական համերգ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում

Sunday, 19 June 2022

Հայկական համերգ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում


    

Խաչատուր Ավետիսյանի «Հայկական օրատորիում» -ը, Կոմիտասի և այլոց ստեղծագործությունները կատարող Մայրաքաղաքի երգչախումբը իր գոյության 70-ամյակի և դիրիժոր Մարտին վան դեր Բրյուխեի 25-ամյակի գեղեցիկ առիթներով Armenië op 1000 vleugels - Armeense klanken (Հայաստանը 1000 թևերի վրա - հայկական հնչյուններ) խորագրով համերգ ունեցավ Ամստերդամի սբ. Dominic եկեղեցում (Dominicuskerk): Համերգն ուղեկցվեց Հուֆդստադ երգչախմբի, հայկական համույթի և սոպրանո՝ Ռուզաննա Նահապետյանի կատարումներով։

Կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի՝ ժողովրդական գործիքների համար գրած «Օրատորիա» ստեղծագործությունը գրվել է 1985 թվականին՝ ի հիշատակ 1915թ.Հայոց Ցեղասպանության: Այս հուզիչ ստեղծագործությունը լրացվում է հայկական պատարագի և ավանդական երգերով։ 1000 թևերը խորհրդանշում են հույս, հարմարավետություն, տոկունություն և լավատեսություն:

Համերգին ներկա էին Նիդերլանդներում և Լյուքսենբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը, Նիդերլանդների քաղաքական վերնախավի ու հայ համայնքի ներկայացուցիչներ, արվեստասեր քաղաքացիներ:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
1186 | 0 | 0
Facebook