Loading...

Articles

Ջոն Ֆ. Քենեդիի բացահայտ տեսանելի հռետորական ոճը

twtatev
Author:
twtatev
17:18, Tuesday, 07 May, 2013
Ջոն Ֆ. Քենեդիի բացահայտ տեսանելի հռետորական ոճը

Կարելի է ասել Քենեդին ստիպողաբար մտավ քաղաքական դաշտ 1946թ.-ի քարոզարշավով, զարգացրեց իր հռետորական հմտությունները որպեսզի հաղթի ընտրությունները, շփում հաստատեց կուսակիցների հետ թեկնածությունը դնելու ժամանակ, մասնակցեց հեռուստատեսության և ռադիոյի բանավեճ-քննարկումներին:
     Այս գործնական աշխատանքներից հետո առաջացավ Քենեդիի ներշնչող հռետորական ոճը: Նրա խոսքը ավելի հաստատուն էր դարձել: Դա զգացմունքների լեզուն էր` գործունեության մեջ:


    

Շատ առաջնորդներ են եկել և գնացել, սակայն նրանցից քչերը կարող էին համեմատվել Քենեդիի հետ որպես հռետոր: Այս ոճը բացահայտ առաջնորդության խորհրդանիշ էր Սառը պատերազմի ժամանակաշրջանում: Նույնիսկ Ռոնալդ Ռեգանի ելույթը Բեռլինի պատի մոտ այդքան էլ տպավորիչ չէր ինչպես Քենեդիինը: Ռեգանի ելույթը 3 անգամ ավելի երկար էր Քենեդիի ելույթից: Ռեգանի ելույթը հաջողված լինելով նույն ազդեցությունը չունեցավ ինչ Քենեդիինը:

Քենեդիի ձայնը և արտաքին տեսքը հաճելի էին լսարանի համար
    

Հանդիսատեսը սիրում էր նրան: Նրա ոճը հիանալի ձևով համապատասխանում էր հեռուստատեսային ժամանակաշրջանին: Քենեդին որպես նախագահ, նոր սերնդի խորհրդանիշ էր, մարդիկ մեծ ոգևորվածություն էին ապրում նրան տեսնելիս: Նա սփռում էր երիտասարդության և նորության շունչ/ ոգի:

Promote this post
The article published in the Spokesperson project.
Sign up and publish your articles.
Like
0
Dislike
0
3700 | 0 | 0
Facebook